Դեպի վեր

Ընդամենը վզիս կանաչ բան գցին, չեմպիոնին պիտի համբուրեն. մարզիկը դժգոհ է Բռնցքամարտի ֆեդերացիայի մոտեցումից

armtimes.com12/7/2022, 5:42

Ընդամենը վզիս կանաչ բան գցին, չեմպիոնին պիտի համբուրեն. մարզիկը դժգոհ է Բռնցքամարտի ֆեդերացիայի մոտեցումից

Այս տարվա գարնանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը 60 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: Օրեր առաջ նա իր հաղթանակը կրկնեց աշխարհի առաջնությունում՝ գրավելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Բռնցքամարտիկը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել:

Բանն այն է, որ, ըստ մարզիկի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չի գնացել և մինչ օրս չի շնորհավորել:

«Ուժեղ տղաներին չեն սիրում, որովհետև իրենց ենթարկելն ավելի դժվար է: Տասը մասնակցից մենակ ես եմ հաղթել, ոսկե մեդալ բերել: Կարծում եմ՝ «աբիժնիկ» են ինձանից: Բռնցքամարտում աշխարհի ոսկե մեդալ չեն տեսել կամ եսիմ երբ են տեսել ու չեն ուզում գնահատել ու շնորհավորել: Ես մարզիկ եմ և ամեն ինչ անում եմ, որ Հայաստանի դրոշը բարձր պահեմ, բայց եթե ինձ այստեղ գնահատված չզգամ, երկրից կգնամ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս իր վրդովումունքը հայտնեց նա:

Էրիկ Իսրայելյանի խոսքով՝ ինքն ամեն օր տարբեր երկրներից բազմաթիվ առաջարկներ է ստանում և արդեն սկսել է մտածել երկիրը լքելու և այլ երկրում իր սպորտային ուղին շարունակելու մասին. «Երկրների անուններ չեմ նշում, բայց ամբողջ աշխարհից՝ տարբեր երկրներից, ինձ հրավիրում են: Եթե մինչև տարվա վերջ ֆեդերացիայի վերաբերմունքը չփոխվի, ես կգնամ երկրից»:

Մարզիկի բարձրաձայնած դժգոհությունների վերաբերյալ կապ հաստատեցինք նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ չկա բացասական մոտեցում որևէ մարզիկի հանդեպ՝ ընդգծելով. «Մենք մեր յուրաքանչյուր մարզիկի վերաբերվում ենք ամենայն հարգանքով, իհարկե, նրանցից էլ պահանջում, որ հարգեն ֆեդերացիայի օրենքներն ու կանոնները»:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր