Դեպի վեր

Տեխնոլոգիական ընկերություններում բաժնեմաս՝ աշխատակիցների համար․ Orion Summit-ին քննարկվեցին առկա փորձն ու հնարավորությունները

armenpress.am06/22/2022, 2:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Տեխնոլոգիական ընկերություններում բաժնեմաս՝ աշխատակիցների համար․ Orion Summit-ին քննարկվեցին առկա փորձն ու հնարավորությունները

ՏՏ ընկերությունների զարգացմանը կարող է նպաստել աշխատակիցների բաժնետեր դառնալը: Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվեց աշխատակիցների բաժնետիրացման (Employee stock ownership, ESOP) ծրագրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ServiceTitan-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Տոնոյանը նշեց, որ հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Նույն տեսլականով է առաջնորդվել նաև իրենց ընկերությունը։

«Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ ընկերության բաժնետոմսեր, հետագայում ընկերության ձեռքբերումների և միաձուլումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր»,- ընդգծեց Տոնոյանը։

Նրա համոզմամբ՝ նման ծրագիրը համաշխարհային շուկայում թրենդային է և մրցակցության տեսակ է։ Ամեն ինչ տանում է նրան, որ նման փորձը տարածում գտնի նաև հայկական շուկայում։ Տոնոյանը նշեց, որ կարևոր է համարում, որպեսզի մարդիկ աշխատանքի ընդունվելիս կարևորեն բաժնեմաս ունենալը և հասկանան դրա արժեքը։

«Պատկերացրեք, եթե դուք բիզնեսի բաժնետեր եք, ապա ավելի սրտացավ կլինեք ձեր ընկերության հանդեպ։ Եթե բիզնեսը հաջողում է, ապա արդար է, որ հաջողությունը վայելի նաև այն աշխատակիցը, ով իր ներդրումն ունի այդ հաջողության գործում»,- ասաց նա։

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր