Դեպի վեր

Ուզում եմ իմ պատկերացրած Երևանն առաջարկել. Վահագն Հայրապետյանը՝ ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու մասին

armtimes.com09/14/2023, 9:18

Ուզում եմ իմ պատկերացրած Երևանն առաջարկել. Վահագն Հայրապետյանը՝ ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու մասին

«Հայկական ժամանակ»-ի զրույցը Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ:

- Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ ընդգրկվեցիք ՔՊ-ի ցուցակում:

- Ինձ հրավիրեցին, ես էլ սիրով համաձայնեցի, որովհետև կարծում եմ, որ մշակույթի գործիչները պետք է անպայման լինեն ավագանու ցուցակում ու իրենց խոսքն ասեն, ծրագրեր ներկայացնեն:

- Ի՞նչ ասելիք ու ծրագրեր ունեք Դուք:

- Առաջին փոփոխությունը, որ միշտ եմ ուզեցել, այն է, որ փոխվի Երևանում փողոցային երաժշտության իմաստը, միտքն ու որակը: Չէի ուզենա փողոցային երաժիշտներին տեսնել որպես մուրացկանների, կուզենայի տեսնել որպես արտիստների, որպես մշակույթ ներկայացնող միավորների կամ խմբերի: Կուզենայի՝ այդ ամենը կանոնակարգվեր, լիներ քաղաքապետարանի հսկողության կամ հովանու ներքո, որովհետև մենք մշակութային քաղաք ենք ու ունենք բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, և չէի ուզենա՝ այդ հյուրերը տեսնեին կամ լսեին հյուսիսային պողոտայի «աղմուկը»: Երկու մետր այն կողմ ջութակ են նվագում, դրա կողքը՝ դհոլ ու զուռնա, մի քանի քայլ այն կողմ ինչ-որ մեկը երգում է: Այդ հարթակը կարող է ծառայել երիտասարդ երաժիշտների կայացմանը: Եվ հետո, աշխարհի ցանկացած զարգացած երկրում երաժիշտը, որը պետք է նվագի ինչ-որ մի տեղ, լիցենզավորվում է, քննություն անցնում, որպեսզի իրավունք ստանա դուրսը նվագելու, և դրա համար նաև ժամեր գոյություն ունեն:

Երկրորդը՝ կուզեի, որ աղմուկի մակարդակը իջներ, որովհետև շատ աղմկոտ քաղաք է Երևանը, նաև՝ երաժշտական առումով, էլ չեմ ասում, որ մեքենաներ կան, որոնք, սարսափելի բարձր ձայնով խայտառակ երաժշտություն միացրած, գիշերները երթևեկում են Կենտրոնով ու խանգարում բնակիչների հանգստին. այդ ամեն ինչը պետք է կանոնակարգել: Շատ բաներ կա, որ կուզենայի շտկվեր ու փոխվեր, դրա համար սիրով համաձայնվել եմ նաև իմ ներկայությունը, փորձն ու գիտելիքները ներդնել այդ ասպարեզում:

- Արդյոք ռիսկային չէ՞ քաղաքականություն մտնելը:

- Ես դրան քաղաքականության տեսանկյունից չեմ նայում, քաղաքային անկյունից՝ այո, մշակութային-քաղաքականության անկյունից՝ այո, բայց քաղաքականություն... ես շատ հեռու եմ դրանից: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին՝ ինձ սիրողը սիրելու է, չսիրողն էլ չի սիրելու, ոնց որ միշտ է եղել: Շատ չսիրողներ գալիս են մեր համերգներին, շատ սիրով ժպտում են, ծափահարում ու գնում (-հեղ. ծիծաղում է): Ես կուսակցական չեմ ու չեմ էլ եղել ու չեմ էլ պատրաստվում լինել. իմ կուսակցությունը երաժշտությունն է: Ես առաջադրվել եմ, որ իմ պատկերացրած Երևանն առաջարկեմ:

- Մասնակից ուժերի շրջանում առողջ մրցակցություն կա՞:

- Կան թեկնածուներ, որոնք առողջ քննադատություն ունեն, առողջ մտածելակերպ ու, իրոք, մտածում են քաղաքի բարելավման և բարեկարգման մասին, առողջ ապագայի մասին: Բայց կան նաև թեկնածուներ, որ չարությամբ են լցված, ու չգիտեմ՝ ո՞րն է իրենց ծրագիրը, ինչո՞վ են առաջնորդվում ու ո՞րն է վերջնանպատակը:

- Կառանձնացնե՞ք մի քանիսին...

- Օրինակ՝ Տիգրան Խզմալյանը կամ Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը. այդ մարդիկ, իրոք, սրտացավ են քաղաքի համար: Շատերին չեմ էլ ճանաչում, բայց բոլորին մաղթում եմ բարի երթ:

- Մշակույթից դուրս Երևանում ի՞նչ կփոխեիք: Ձեր պատկերացրած Երևանը, միջավայրը, մարդիկ ինչպիսի՞ն են:

- Ուշադիր նայեք՝ ոնց ենք մենք մեքենա վարում. երթևեկությունը մեր դեմքն է: Այսօր հետիոտնին ճանապարհ տվող վարորդը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD099999999
EUR099999999
RUR099999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր