Դեպի վեր

Բնական խոտով հագուստները եւ աղի շերտերում արված ցուցադրությունը

bravo.am06/29/2022, 12:54

Բնական խոտով հագուստները եւ աղի շերտերում արված ցուցադրությունը

Փարիզում տղամարդկանց աշուն-ձմեռ նորաձեւության շաբաթվա ընթացքում հետաքրքիր ու բացառիկ ցուցադրություններ եղան: Միլանյան շաբաթի ավարտից անմիջապես հետո նորաձեւության սիրահարները տեղափոխվել էին Փարիզ: Առաջին ցուցադրությունը Airei-նն էր: Տեսարանը բավական մռայլ էր՝ մոդելները հայտնվեցին մթությունից՝ կտորով ծածկված դեմքերով ու անսովոր աքսեսուարներով: Տեսարանը զարմանալի կարող էր թվալ միայն ապրանքանիշը չիմացողների համար:

24


Givenchy-ն որոշեց զարմացնել ոչ միայն հագուստով, այլ նաեւ շոուով: Մոդելներն անցնում էին ծխի քուլաների միջով, իսկ հենց հարթակը լցված էր ջրի բարակ շերտով: Ցուցադրությունն էլ, հավաքածուն էլ բավական տպավորիչ էին:

Վերոնիկ Նշանյանն արդեն 25 տարուց ավելի է՝ գլխավորում է Hermès-ի տղամարդկանց հագուստների բաժինը, բայց նոր գաղափարների պակաս նա երբեք չի ունենում: 2023 թվականի հավաքածուն առատ է ամառային կիսատաբատով կոստյումներով ու ծովային թեմաներով վերնաշապիկներով, որոնք թեթեւություն ու անհոգություն են բերում իրենց հետ: Գերակշռում էին ծիրանագույնը, մանուշակագույնը, լազուրն ու խլացված դեղինը:



Յուրահատուկ էին Loewe-ի ներկայացրած հագուստներն ու կերպարները, որոնք դիզայներ Ջոնաթան Անդերսոնը պատել էր իսկական խոտով: Տեխնոլոգիան մշակել է Պաուլա Ուլարգին, որի հետ էլ ստեղծել են տղամարդկանց համար նախատեսված հագուստը: Որպեսզի խոտը աճի հենց հագուստի վրա, 20 օր հատուկ խնամք են տարել:

Բույսերով նրանք պատել են երկար վերարկուն, հուդին, սպորտային տաբատն ու կոշիկները: Դժվար է ասել՝ առօրյայում նման կերպ հնարավոր է քայլել, բայց տեսքից այն պարզապես հիացնող էր:



Christian Louboutin-ն էլ 2023-ի գարուն-ամառ հավաքածուով ջնջել է տղամարդկանց նորաձեւության մասին պատկերացումները: Նա ներկայացրել է բարձրակրունկ ու հաստ ներբաններով կոշիկներ: Նոր հավաքածուն կոչվում է Dune: Լաբուտենն արդեն երկար տարիներ է՝ փորձարկումներ է անում տղամարդկանց կերպարների հետ՝ հնարավորինս հեռանալով ավանդականից:

24


Պանդեմիայի օրից սկսած` Էդի Սլիմանը ցուցադրություններ չի անցկացրել, դրա փոխարեն Celine-ը ֆիլմեր էր ներկայացնում: Այս տարի բրենդը ցուցադրված էր Փարիզում: Palais de Tokyo շոուի ժամանակ գերակշռում էին Էլվիս Փրեսլիի ոճից ոգեշնչված հագուստները: Դիզայները երգչի մեծ երկրպագու է ու իր շանը հենց նրա անունով է կոչել:

24


Դրիս վան Նոտենը համանուն բրենդի հավաքածուն ստեղծելիս ուսումնասիրել է 2-րդ hամաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի ու 1980-ական թվականներին Անգլիայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր