PanARMENIAN.Net - Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար փոխշահավետ պայմանների ստեղծումն է։
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող չինական JAC Motors-ն արդեն 4 տարի պաշտոնապես Հայաստանում է։ Այստեղ «Իվի Մոթորս Գրուպը» ներկայացնում է JAC մակնիշի բեռնատար և բեռնաուղևորատար «պիկապ» մեքենաները։
JAC-ի մեքենաները շահագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ արտադրական, շինարարական, բեռնափոխադրմամբ և առաքմամբ զբաղվող ընկերություններում, ունեն տարածաշրջանային ադապտացիա, հարմարեցված են Հայաստանի եղանակային և ճանապարհային պայմաններին, ինչպես նաև երկրում առկա վառելիքի որակին։ Բացի այս, «Իվի Մոթորս Գրուպը» գնված մեքենայի համար առաջարկում է 5 տարվա երաշխիք։
Նոր համագործակցության շնորհիվ հայ սպառողը JAC մակնիշի մեքենաները կկարողանա ձեռք բերել հետևյալ պայմաններով՝
- Տարեկան անվանական տոկոսադրույք - 0.01% (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո),
- Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ ԿԱՍԿՈ ապահովագրություն)- 3.65% (ՀՀ դրամ), 3.47% (ԱՄՆ դոլար, եվրո),
- 20% կանխավճար,
- Առանց տրամադրման միջնորդավճարի։
«Մեր հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերել JAC ավտոմեքենաները բացառիկ գնով և բացառիկ ֆինանսավորման պայմաններով։ Առաջարկելու ենք ֆինանսավորման ճկուն փաթեթներ և աննախադեպ ցածր տոկոսադրույք։ Պայմանները վերաբերելու են և՛ պետական սուբսիդավորմանը, և՛ ոչ պետական ծրագրով ձեռքբերվող մեքենաներին»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
«Մեզ համար կարևոր է ընտրել հուսալի գործընկերներ։ Մեծ պատասխանատվությամբ են...
Կարդալ ամբողջովին