Դեպի վեր

Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել

panarmenian.net07/7/2022, 1:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Երեխաների համար նոր արտադրություն է հիմնվել

7 հուլիսի 2022 - 17:53 AMT

PanARMENIAN.Net - ‌Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն: Այժմ արտադրությունում հերթափոխով աշխատում են առանձնահատկություն ունեցող 19 դեռահաս, զբաղվածությունը՝ շաբաթական 12 ժամ է։

«Քայլ առաջ» ՀԿ-ն ստեղծել են առանձնահատկություն ունեցող երեխաների ծնողները, որ պատանիները կարողանան դառնալ հասարակության լիիրավ անդամ: Երեխաների համար կենտրոնում անցկացվում են նաև թերապևտիկ աշխատանքներ:

«Քայլ առաջ» հասարակական կազմակերպության «Ձեռք ձեռքի» սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Թղթե բաժակների արտադրական հաստոցներից մեկը ձեռք է բերվել հիմնադրամի աջակցությամբ։

Բրենդավորված բաժակների պատվեր կարող են իրականացնել բոլորը՝ սկսած անհատներից և կազմակերպություններից:

«Արտադրական պրոցեսը ներկայացնում է կրկնվող գործողությունների շղթա, ինչն էլ իդեալական պայմաններ է ստեղծում, որ այս դեռահասները վարպետների և մասնագետների հսկողության ներքո կարողանան ինքնուրույն աշխատել և վաստակել իրենց գումարը: Երեխաները ոգևորվածությամբ մասնակցում են արտադրական այս պրոցեսին և մենք գիտենք, որ մեկանգամյա օգտագործման սպասքի մեջ այս լամինացված բաժակները ամենաանվտանգն են և՛ մարդկանց, և՛ շրջակա միջավայրի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Երբ թերապևտիկ աշխատանքներն էինք իրականացնում, միտք առաջացավ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 411 433
RUR 6.38 6.98
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր