Ծնունդով ավստրիացի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը, որը կինոսերներին առավել հայտնի է «Տերմինատոր», «Բարբարոս Կոնանը», «Կոմանդո», «Գիշատիչ», «Կարմիր տապ», «Երկվորյակները», «Հիշիր ամենը», «Մանկապարտեզի ոստիկանը», «Բեթմենն ու Ռոբինը» եւ այլ ժապավեններից, այսօր՝ հուլիսի 30-ին, նշում է ծննդյան 74-ամյակը:
Շվարցենեգերը հաջողության, իսկական, մարմնացում է. բոդիբիլդինգի մարզիկից մինչեւ Հոլիվուդ, կինոյից մինչեւ քաղաքականություն՝ սա այն ուղին է, որով անցել է Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը: Հանրահայտ «Տերմինատորն» ունի հաջողության իր բանաձեւը: Առանձնացրել ենք դերասանի ոգեշնչող մտքերից մի քանիսը՝ աշխատանքում ու կյանքում հաջողության վերաբերյալ:
«Հիշիր մի բան՝ բոլորը խղճում են թույլերին, իսկ նախանձը պետք է կարողանաս վաստակել»:
«Իմաստ չկա լինել այս աշխարհում, եթե պիտի լինես բոլորի նման»:
«Դրական մտածողությունը կարող է վարակիչ լինել. հաղթողներով շրջապատված լինելը բերում է նրան, որ ինքդ էլ ես դառնում հաղթող»:
«Եթե ցանկանում ես, որ պատկերացումդ դառնա իրականություն, պետք է 100 տոկոսով տրվես դրան եւ երբեք չդադարես հավատալ ...
Կարդալ ամբողջովին