Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Էլդա Գրինի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակում տեղի ունեցավ նրա՝ հետմահու տպագրված «Աֆեկտ» մենագրության շնորհանդեսը:
100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հեղինակ, հոգեբան, մանկավարժ և գրող Էլդա Գրինին նվիրված հուշ- ցերեկույթին ներկա էին նրա ընտանիքի անդամները՝ ի դեմս դստեր, թոռնուհու և եղբորորդու՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, մտերիմները, գործընկերները և ուսանողները: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը փաստեց, որ Էլդա Գրինը բուռն և լեցուն կյանք է ունեցել. «Նա ոչ մի օր և ոչ մի րոպե չի կորցրել: Լցված է եղել մշտապես սիրով ու ամրագրել իր ներկայությունը հավերժության մեջ: Էլդա Գրինը մեր մշակույթի և պատմության ամենահետաքրքիր դեմքերից մեկն է: Իր ներկայությամբ նա ձևավորել և իմաստավորել է համալսարանի այսօրվա կերպը»: «Կան մարդիկ, որոնք հեռանում են կյանքից, բայց իրենց ազդեցությունը դեռ երկար շարունակում է մնալ: Էլդան հենց այդ մարդկանցից էր: Նրա նման վառ անհատներից մենք պետք է սովորենք, թե ինչպես ապրել: Ամենամեծ դասը, որ Էլդան տվել է յուրաքանչյուրիս, հետևյալն է՝ եղի՛ր անհատ»,- ցերեկույթի ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը: Միջոցառման մասնակիցները տեսապատկերի միջոցով ծանոթացան նաև գիտնականի կենսագրությանը: Էլդա Գրինը ծնվել է 1928 թ.-ի մարտի 10-ին Թիֆլիսում: 1943 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947 թ.-ին` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971 թ.-ին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թ.-ին` պրոֆեսորի կոչում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 3 ատենախոսություններ: Արժանացել է ԵՊՀ արծաթե և ոսկե հուշամեդալների: Զուգահեռաբար պատմվածքներ է գրել, հրատարակել ու հպարտությամբ է կատարել իրեն վերապահված ...

Կարդալ ամբողջովին