Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած սարսափելի պայթյունը ցնցել է աշխարհը: Պայթյունին զոհ է գնացել ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ մեր վեց հայրենակից, առնվազն այս պահի դրության տվյալով: Պայթյունին զոհ է գնացել նաև դե ֆակտո մի ամբողջ պետություն, եթե հաշվի առնենք այն տնտեսական ծանրագույն կացությունն ու ներքաղաքական բարդությունները, որում գտնվում էր Լիբանանը, և այն ահռելի վնասը, որն անկասկած հաշվվելու է թե՛ մարդկային կորստի ցավով, թե՛ միլիարդավոր դոլարներով, թե՛ ահռելի հետևանքներով, այդ թվում նաև՝ բնապահպանական և առողջապահական:
Բանն այն է, որ պայթել է մոտ 300 տոննա ամոնիակային սելիտրա, ինչը, բացի իր ավերիչ ուժից, ունի նաև թունային արտանետման վտանգ, ինչն արդեն արձանագրում են առողջապահական կառույցները: Լիբանանի կառավարությունը դիմել է աշխարհի երկրներին օգնության համար: Մեծ հաշվով ավերված է մայրաքաղաք Բեյրութի ամբողջ նավահանգստային ենթակառուցվածքը, որը Լիբանանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքներից էր:
Հայաստանի ղեկավարությունն ու տարբեր կառույցներ ցավակցել են Լիբանանի ղեկավարությանն ու ժողովրդին՝ սգակցելով բարեկամ երկրին ու ժողովրդին և հայտնելով օգնության պատրաստակամության մասին: Անկասկած է, որ Հայաստանի օգնությունը կարող է լինել լիբանանյան կորստի համեմատ խորհրդանշական, սակայն տվյալ պարագայում անշուշտ վերաբերմունքը շատ ավելի կարևոր է, առավել ևս՝ վստահ ենք, որ Լիբանանը չի մնա մենակ:
Միաժամանակ, Հայաստանի օգնության հարցը առավել նշանակալի է Լիբանանում ապրող մեր տասնյակ հազար հայրենակիցների համար, որոնց մի մասը թերևս կունենա նաև Հայաստան գալու ցանկություն: Առավել ևս, երբ մինչ այդ էլ ներքին տնտեսաքաղաքական ճգնաժամը արդեն իսկ դարձել էր տասնյակ ...
Կարդալ ամբողջովին