Դեպի վեր

Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին

azatutyun.am01/14/2021, 11:18

Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը այսօր առանց ընդդիմադիրների մասնակցության միաձայն կողմ քվեարկեց սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթին (ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ)։

Փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված դատարանի 20 դատավորները կքննեն կոռուպցիոն, 5 դատավորները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կազմված է կլինի առնվազն տասը դատավորներից։

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց՝ փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Այս փոփոխությունները բավարար գործիքակազմ տալի՞ս են վարչապետի կողմից ոչ մեկ անգամ հնչեցված տարիներ շարունակ երկրում կատարված թալանը հետ բերելու համար, հետաքրքրվեցինք նախարարից։

«Փոփոխություններն, այո, հնարավորություն ստեղծում են ձեր նշած նպատակներին հասնելու համար, բայց դա պետք չէ բացարձականացնել, որովհետև քրեական գործերի շրջանակներում ևս կարող էին բացահայտվել շատ հանգամանքներ, իմ կարծիքով, և քրեական գործերի շրջանակներում հասու գործիքների միջոցով պետությանը պատճառված վնասի հատուցման և այլ հարցեր կարող էին լուծված լինել։ Այնուամենայնիվ, այո, սա ձեր նշած նպատակներին հասնելու նաև միջոցներից է», - արձագանքեց Բադասյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը ևս այսօր հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին: Օրերս մամուլը գրել էր, որ այս կոմիտեի ղեկավարի պաշտոնում իշխանության թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, 29-ամյա Արգիշտի Քյարամյանն է, ով վերջերս էլ Քննչական կոմիտեի փոխնախագահ նշանակվեց։ Բադասյանն ասաց՝ դեռ վաղ է թեկնածուների մասին խոսելը, բացի այդ ընտրությունը լինելու է մրցութային կարգով։

«Ազատության» հարցին՝ Քյարամյանը համապատասխանո՞ւմ է մրցույթի պահանջներին, արդարադատության նախարարը պատասխանեց. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար պահանջվում էր հինգ տարվա կոնկրետ ոլորտների ստաժ և առաջին հայացքից կարող ենք արձանագրել, որ, այո, բայց այս հարցն անպայման շահարկումների տեղիք է տալու։ Այսինքն պարոն Քյարամյանը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, միանշանակ ունի բավարար չափով փորձառություն, բայց կարծում եմ, անլուրջ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր