Դեպի վեր

Ավանդույթը՝ հոգեշահ պատմություն․ գրքերի շնորհանդես՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

yerkir.am07/31/2021, 8:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Ավանդույթը՝ հոգեշահ պատմություն․ գրքերի շնորհանդես՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

Ավանդույթը գրքի շնորհանդեսի՝ այժմ արդեն դարձած գեղեցիկ ու հոգեշահ մի պատմություն․․․

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ և ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի աջակցությամբ հուլիսի 30-ին «Շիրվանյան երիտասարդական կենտրոնում» տեղի ունեցավ գրող Մնացական Մուրադյանի «Հավատք» և բանաստեղծ Հարություն Սարգսյանի «Հոգու սարսուռներ» գրքերի շնորհանդեսը։

Բացման խոսքում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը նախ` շնորհակալություն հայտնեց կենտրոնին՝ գրկաբաց հյուրընկալության համար։ Շեշտը դնելով գրքերի տպագրության վրա ընդհանրապես՝ նա փաստեց, թե հայ իրականության համար ինչպիսի օրհասական ժամանակաշրջանի հետ է համընկել գրքերի ծնունդը․ այդ օրերին պատերազմի դաշտից բոլորը սրտի թրթիռով միայն բարի լուրերի էին սպասում։

Խոսքն ամփոփելով Ա․ Կարապետյանը ներկայացրեց բանաստեղծությունների ժողովածուն մեկ «բանաձևով»՝ նշելով, որ Հ․ Սարգսյանի ստեղծագործությունները բարոյականության և մաքրվելու գործեր են, իսկ Մ․ Մուրադյանի գիրքը բնորոշելիս նա մասնավորապես ասաց․ «Հեղինակը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակների ազատամարտիկ է /հոգով՝ մարտիկ, մտքով՝ ազատ/, բնականաբար նրա արյունը առաջնայնորեն է հոսում հայոց համազգային երակներով․․․»։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզի նախկին մարզպետ, ՀՅԴ կուսակցության անդամ Հովսեփ Սիմոնյանը։

Երկու գրքերի վերաբերյալ գրականագիտական ծավալուն խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ Կարինե Մարտիրոսյանը, ով նաև ներկայացված գրքերից մեկի՝ «Հավատք» ժողովածուի առաջաբանի հեղինակն է։ Գրականագետը կարևորեց երկու գրքերի գեղարվեստական արժանիքները, առանձնահատկությունները, արդիականությունը և անհրաժեշտությունը հայ գրականության համար։ Խոսքն ամփոփելով Մ․ Մուրադյանի գրքի վերաբերյալ՝ նա մասնավորապես նշեց․ «Թեպետ ժողովածուն բաժանված է մասերի, սակայն թե՛ սեղմ, ամփոփ մտքերը, թե՛ առած-ասացվածքները, թե՛ հոդվածները ըստ էության մեկ ամբողջություն են կազմում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրականում մեծ առումով բոլորը մարդու մասին են և այն ամենի, ինչին կամա թե ակամա առնչվում է մարդ տեսակը՝ սկսած հավատ-կրոնից մինչև մեծագույն հուզազգացական վիճակներ: Բազմաթիվ, այդ թվում՝ փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական գրականություն ուսումնասիրելուց հետո ներկայացվող գիրքը դրվում է ընթերցողի սեղանին՝ վստահաբար արդարացնելով հեղինակի ակնկալիքը: Գիրքն ընկալելի է, հավասարակշռված, հասուն մտածողության արգասիք, իսկ առաջ քաշված այս կամ այն հարցի հետ համակարծիք լինելը /կամ չլինելը/ թողնված է ընթերցողին՝ բնականաբար ակնկալելով հնարավոր ճշմարիտ՝ ինչպես գրողի կրեդոն է՝ Բնությանը ուղիղ գծով ամենամոտ արդյունք»:

Հ․ Սարգսյանի գիրքը բնորոշելիս հեղինակի ստեղծագործության ի թիվս այլ առանձնահատկու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 480 489
EUR 563 578
RUR 6.56 6.86
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր