Դեպի վերեւ

Վայ, Սերժ, Սերժ…

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Վայ, Սերժ, Սերժ…

Իշխանությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալը, թերեւս, այլ պատճառներ ունի, որոնք հնարավոր չէ դիտարկել Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ այլոց հեռանալու պատճառների հետ: Հովիկ Աբրահամյանի հեռանալը, այսպես ասենք, քաղաքական հիմնավորումներ չունի: Հովիկ Աբրահամյանը, մեր կարծիքով, հեռացավ ոչ թե ՀՀԿ-ից կամ իշխանությունից, այլ հեռացավ քաղաքականությունից: Այն, որ նա, քանի երկաթը տաք էր, չհայտարարեց Ծառուկյանի դաշինքին միանալու, սեփական պայքարն սկսելու, այս ու այն դաշինքի հետ բանակցելու մասին, խոսում է Հովիկ Աբրահամյան գործչի քաղաքական հոտառության եւ զգուշավորության մասին: Համաձայնենք, որ ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոններ զբաղեցրած մարդու համար նրա այս պահվածքը լիովին հասկանալի եւ ադեկվատ է: Ինչ կանի Հովիկ Աբրահամյանը տակից` դա արդեն բոլորովին այլ հարց է, թեեւ հնարավոր է ոչինչ էլ չանի եւ խիղճը հանգիստ զբաղվի իր բիզնեսի զարգացմամբ, որի «դաբրոն», հավանաբար, հեռանալիս ստացել է ղեկավարությունից:

Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից մնացած «ընդդիմությունը», որ կարելի է այլ խոսքով նկարագրել որպես ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից նեղացածների աշխարհ: Հիմա մենք անուններ կտանք, իսկ դուք փորձեք կռահել, թե ինչն է այդ մարդկանց հավաքել իրար մոտ: Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան… Այս շարքում ամենահետաքրքիր կերպարը Վիկտոր Դալլաքյանն է, եւ պատահական չէ, որ նշվածներից հենց նա է առայժմ նստած ստվերում: Հիշո՞ւմ եք, թե ինչով սկսվեց այս «ընդդիմության» ձեւավորումը: Այո, Վիկտոր Դալլաքյանի հայտարարությամբ, որ եթե իրեն ու իր ընտանիքին բան պատահի, ապա մեղավորներին փնտրենք Սերժ Սարգսյանի մոտ: Դալլաքյանի կերպարի խորհրդավորությունը, սակայն, դրանով չի սահմանափակվում: Ստորեւ կանդրադառնանք նրա եւս մեկ հայտարարության, իսկ մինչ այդ խոսքը տանք ՀԱԿ-ին, որը, թվում էր, պետք է ամենախանդոտ վերաբերմունքն ունենար իր դաշտ ներխուժած «ընդդիմադիրների» նկատմամբ: ՀԱԿ-ի լռությունը ոչ ոքի չի՞ զարմացնում: Բայց, մյուս կողմից էլ` ի՞նչ ասեն իրենց երեկվա դաշնակից Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին: Ի վերջո, ճանապարհ են անցել իրար հետ: Բայց նախընտրական շրջանը խոսելու ամենապատեհ ժամանակաշրջանն է: Եվ ուրեմն` ի՞նչ անել: Ոչ այն է` քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է` բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին: Հասկանում ենք նաեւ, որ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նույնիսկ իրար տներ են գնում, խորհուրդներ են հարցնում միմյանցից, եւ Տեր-Պետրոսյանի համար հեշտ չէ ընդդիմությանը միանալը: Անելանելի դրությունից լավագույն ելքը լռությունը չէ, բայց սա, ինչպես տեսանք, այն լռությունն է, որ ՀԱԿ-ի պարագայում միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի:

Իսկ ի՞նչ էր ասում ՀԱԿ-ը 2008-ին` մարտի 1-ից հետո: Մեղադրում էր Գագիկ Ծառուկյանին, Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին՝ իշխանության կողքին կանգնելու, հանրությանն ապակողմնորոշելու, ցուցարարների դեմ բանակ հանելու մեջ: Ի՞նչ է ստացվում: Մարտի 1-ի թեման, կարծես, տեղափոխվում է կամ, ավելի ճիշտ, կենտրոնանում է իշխանությունից դուրս մի տեղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487
EUR 519 524
RUR 8.16 8.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ