Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, հակառակորդը կրել է մինչեւ 7 զինծառայողի կորուստ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայաստանի Զինված ուժերրի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան»,-հայտնել է նա:
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պ...
Կարդալ ամբողջովին
