Դեպի վեր

Samsung-ը Երեւանում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

bravo.am03/11/2023, 6:18

Samsung-ը Երեւանում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

Մարտի 3-ին Samsung Electronics-ը Երեւանում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր սերիան. Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra: Հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Դվին համալիրի «One & Only Theatre»-ում՝ առաջին թատրոնն աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։Samsung-ի ինովացիոն սարքավորումների շնորհանդեսի հյուրերն էին Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Իրինա Թովմասյանը եւ այլ հայտնիներ, գործարար համայնքի անդամներ եւ ճանաչված «ինֆլյուենսերներ»: Միջոցառումը վարում էր դերասան Արման Մարգարյանը, իսկ շնորհանդեսի եւ երեկույթի երաժշտության պատասխանատուն էր DJ Guevo-ն: Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին անհավանական ակրոբատիկ ներկայացումը, որը յուրօրինակ է իր ձեւաչափով:

32


Galaxy S23 շարքի հիմնական առանձնահատկություններից մեկը գիշերային նկարահանումն է. սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ, տեսանյութեր եւ նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում: Եվ որպեսզի շնորհանդեսի հյուրերը կարողանային անձամբ փորձարկել նոր Galaxy S շարքի հնարավորությունները, Samsung Electronics-ը պատրաստել էր հատուկ «տիեզերական» ֆոտոանկյուն, որտեղ հյուրերը թեմատիկ լուսանկարներ են արել, այդ թվում՝ «360 աստիճան» ձեւաչափով։

32


Ռուսաստանում Samsung Electronics-ի դյուրակիր տեխնիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուգլովն ասել է. «Գալաքսի S23 սմարթֆոնների շարքը հաջորդ կարեւոր իրադարձությունն է Samsung Electronics-ի նորարարությունների պատմության մեջ: Վստահ եմ, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը»։

32


Samsung Galaxy S23 նոր շարքը ամբողջ աշխարհում ներկայացվել է փետրվարի 1-ին: Նորույթներն ունեն բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր