Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անազատության մեջ գտնվող ակտիվիստ Նարեկ Մանթաշյանի նամակը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն երկրորդ անգամ եմ կոչով դիմում ժողովրդիս քրեակատարողական հիմնարկից։ Մինչ ժողովրդիս դիմելը, իմ փաստաբաններին ու քաղաքական թիմակիցներիս կոչ եմ անում դադարեցնել իմ առողջական վիճակով պայմանավորված բոլոր միջնորդություններն ու գործընթացները։
Ընկերներիս, հարազատներիս, թիմակիցներիս ու, առհասարակ, ոտքի ելած ու պայքարող իմ ժողովրդիս տեղեկացնում եմ, որ ես ամենաառողջն եմ, ամենաուժեղն ու ամենաչկոտրվողը։
Այդպիսին եմ, քանի որ գիտեմ՝ դուք ոտքի եք կանգնել մեր երկրի ազատության, հզորության համար, թուրքական լծից մեր հայրենիքը մաքրելու համար։ Տեսնելով ձեր անկոտրում պայքարը՝ ես այստեղ՝ 4 պատերի ներսում, ավելի ազատ եմ ինձ զգում, քան մարդիկ, ովքեր հրահանգներ ստանալով՝ որոշում են ինձ պահել անազատության մեջ։
Իմացեք, որ հարկ եղած դեպքում պատրաստ եմ ևս 5 տարի լինել անազատության մեջ, միայն թե մեր հայրենիքը դուրս գա այն դժոխային մղձավանջից, որի մեջ այն մտավ 2018-ին։ Հայտնի պատումի նման, ինձ կալանավորել են, բայց իմ մանկահ...
Կարդալ ամբողջովին