Ամռանը սպասում ենք բոլորս, բայց բավական է այն գա՝ սկսում ենք տանջվել տապից ու տոթից։ Սակայն այսօր գոյություն ունեն մեծ թվով սարքեր, որ օգնում են տապից փրկվել։ Սովորաբար, սառեցնող տեխնիկա ասելով նկատի ունեն օդորակիչ, հովհար, սառնարան ու սառցարան։ Այս տեսությունը կազմելիս ուսումնասիրել ենք բազմաթիվ ապրանքներ, որպեսզի ձեզ առավել հեշտ լինի կողմորոշվել մոդելների ընտրության հարցում: Օդորակիչներ
Օդորակիչները լինում են երկու տեսակի՝ split համակարգեր (որոնք էլ բաժանվում են ինվերտորային ու ոչ ինվերտորային տիպերի) եւ շարժական։ Split համակարգերը բոլորիս քաջ հայտնի օդորակիչներն են, որ բաղկացած են դրսի ու ներսի բլոկներից:
Ոչ ինվերտորային split համակարգերն աշխատում են կոմպրեսորի ցիկլային միացման ու անջատման սկզբունքով։ Այսինքն, դուք ընտրում եք ջերմաստիճանը, եւ երբ օդորակիչը տաքացնում/սառացնում է օդը մինչեւ այդ աստիճանը, սարքն անջատվում է։ Իսկ ինվերտորային օդորակիչներն ավելի սահուն են փոփոխում ջերմաստիճանն ու աշխատում են անդադար՝ իջեցնելով ու բարձրացնելով հզորությունը։ Չմոռանաք ուշադրություն դարձնել նաեւ օդորակիչի BTU-ի վրա։ Ինչքան BTU-ն բարձր է, այնքան օդորակիչը հզոր է։
Իհարկե, լավագույն տարբերակը լավագույն օդորակիչներ՝ Mitsubishi, Panasonic, Bosch, գնելն է։ Բայց սահմանափակ բյուջեի դեպքում էլ ավելի լավ է վստահելի խանութից, ինչպիսին է, օրինակ, Զիգզագը, գնել խոշոր արտադրողի պարզ ու որակյալ մոդել՝ TCL, MDV, Haier։
Նման խանութները տրամադրում են առնվազն 1 տարվա երաշխիք, իսկ շատ մոդելների դեպքում՝ նաեւ անվճար տեղադրում։ Օդորակիչի ավելի երկար աշխատանքի համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական սպասարկում եւ մաքրում ոչ պակաս, քան տարին երկու անգամ։
Շարժական օդորակիչները բաղկացած են միայն մի բլոկից, սակայն գործառույթի տեսանկյունից չեն տարբերվում split համակարգից։ Շարժական օդորակիչները հարմարավետ են տեղափոխման առումով։ Ինչեւէ, նման օդորակիչներն ունեն մեկ մեծ մինուս։ Դա խողովակի առկայությունն է, որով պատուհանից կամ պատի մեջ բացված անցքից դուրս է բերվում վերամշակված տաք օդը։
Հովհարներ
Հիմա հասկանանք՝ ինչ տեսակի են լինում հովհարները։ Սեղանի էլեկտրական հովհարները կարող եք տեղադրել հորիզոնական ցանկացած հարթության վրա՝ առավելագույնս ապահովելով ձեզ հովացնող օդի հոսանքով։ Չափսերով նման հովհարներն այդքան էլ մեծ չեն։ Հատակի էլեկտրական հովհարներն ավելի մեծ են սեղանի հովհարներից, սակայն աշխատանքի սկզբունքը նույնն է՝ անցկացնում են օդի հոսանքը թիակների միջով։
Օդը սառեցնող էլեկտրական հովհարներն իջեցնում են օդի ջերմաստիճանը եւ բարձրացնում խոնավությունը։ Պարզապես պետք է հատուկ տարայի մեջ ջուր լցնել ու միացնել սարքը։ Ջրի շնորհիվ հովհարով անցնող օդը սառում է։ Վերջապես՝ առանց թիակներ հովհարներն ապահովում են օդի ուժեղ, հավասարաչափ ու անխափան հոսանք, քանի որ օդն անցնում է օղակաձեւ իրանի միջով ու դուրս մղվում ավելի մեծ արագությամբ։
Սառնարաններ
Սառնարան ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել սառեցման համակարգին։ Կան սառեցման կաթիլային համակարգով սառնարաններ ու ավելի ժամանակակից մոդելներ No Frost համակարգով։ No Frost համակարգն ապահովում...
Կարդալ ամբողջովին