Դեպի վեր

Հայաստանը շարունակում է խաղաղություն պարտադրել՝ չենթարկվելով «օգնության կոչի» պարտադրանքին

1in.am10/2/2020, 6:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանը շարունակում է խաղաղություն պարտադրել՝ չենթարկվելով «օգնության կոչի» պարտադրանքին

Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է մի քանի էական հայտարարություն: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում խաղաղապահների հարց: Նա հայտարարել է նաև, որ տեղին չէ ռազմական գործողությունների ժամանակ խոսել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով բանակցության մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին, ու ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի՝ Երևանը կապահովի անվտանգությունը: Դրա հետ մեկտեղ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգային համակարգի բաղկացուցիչ է, և որոշակի իրավիճակում այն պետք է ներգրավվի: Սակայն Փաշինյանը նշել է, թե դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Առանցքային հայտարարություն է թերևս նաև այն, որ Փաշինյանը, անդրադառնալով Պուտինի հետ երկրորդ հեռախոսազրույցին, որ տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին, նշել է, թե չի քննարկել ռազմական փոխօգնության հարց: Հայաստանն ուզում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես այլ հարաբերություն՝ նշել է նա:

Այդպիսով, Հայաստանի վարչապետի պատասխաններից ակնառու է դառնում այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծավալած շերտերից մեկն էլ առնչվում է հայ-ռուսական հարաբերությանը: Հանգամանք, որ ոչ միայն այժմ, այլև ընդհանրապես անցնող տարիներին է եղել ռեգիոնալ անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ինչպես մեր, այնպես էլ մեդիափորձագիտական դաշտի մի շարք այլ մասնակիցների դիտարկումների առարկան:

Անվտանգային ոլորտն ու պատերազմի սպառնալիքը մի կողմից՝ այն խորքային կետն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են կառուցել սերտ և հաստատուն փոխշահավետ հարաբերություն, մյուս կողմից՝ դա այն կետն է, որն ամենից...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 407 427
RUR 6.33 6.89
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր