COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով՝ հասնելով 73 հազար 310-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 489-ով և հասել 50 հազար 276-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 760 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 368 հազար 53-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին)...
Կարդալ ամբողջովին