«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը՝ Հայաստան-Սիրիա հարաբերություններ. պատմական առնչություններ, արդի զարգացումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:
Դեսպան Նորա Արիսյանն իր «Սիրիա-Հայաստան. պատմական ներառում և շարունակական համագործակցություն» զեկուցի շրջանակում անդրադարձավ Սիրիա-Հայաստան հարաբերությունների հաստատման և զարգացման պատմական փուլերին, խոսեց նաև ապագա համագործակցության օրինաչափությունների և դրանց զարգացման առանցքների մասին: «Կարևորում ենք Սիրիայի հայ համայնքի գործունեությունն ու փոխգործակցությունը Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի հետ փոխգործակցության շնորհիվ իրականացրել է մի շարք աշխատանքներ տարբեր ոլորտներում»,-ընդգծեց դեսպանը՝ հավելելով, որ հայ-սիրիական դարերով եկած բարեկամական հարաբերությունները պահպանվում ու գնալով ավելի են զարգանում՝ տարբեր բնագավառներում համագործակցությունների շնորհիվ:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հյուպատոսական և տնտեսական կցորդ Ահմադ Հասան Ալաթբան իր «Սիրիա-Հայաստան տնտեսա...
Կարդալ ամբողջովին