Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»: Ի՞նչ է նշանակում՝ «ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներ», և ո՞ր «զիջումները» չեն խաթարի ԼՂՀ անվտանգությունը:
– Բնականաբար, ես չեմ կարող պարզաբանումներ տալ ԼՂՀ նախագահի փոխարեն: Բայց եթե հարցն ինձ եք ուղղում՝ որպես 24-ամյա ստաժով բանակցային գործի մասնագետի, ով աշխատանքային փորձ ունի՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելքի և հետսովետական տարածաշրջանի հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակի բանակցություններում, ապա ես նրա խոսքերը հասկանում եմ հետևյալ կերպ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են կառուցողական բանակցությունների, որոնք ենթադրում են երկու կողմի համար էլ փոխընդունելի և փոխշահավետ լուծումների փնտրտուք: Դա բավականին բարդ գործընթաց է, թեև դրա իմաստը շատ պարզ է բացատրվում: Որպեսզի կողմերը հասնեն բանակցային նման մակարդակի, բացի երկարատև ժամանակից, անհրաժեշտ է նաև, որ կողմերը հստակ հասկանան, թե բանակցային սեղանի շուրջ իրենք ավելի շատ ու լավ ինչ կարող են ստանալ, քան, եթե շարունակեն հավատարիմ մնալ բանակցությունների այլընտրանքին:
Մեր դեպքում այդ այլընտրանքները շատ պարզեցված տարբերակով հետևյալ տեսքն ունեն. հայկական կողմի դեպքում ստատուս-քվոն է՝ անկախության զարգացման շարունակական քայլերով, ադրբեջանական կողմի դեպքում՝ պատերազմի սպառնալիքները, Հայաստանի մեկուսացման փորձերը, հայկական կողմի ռեսուրսները սպառող ձգձգվող պատերազմը՝ զուգորդված ամբողջ հայկականի հանդեպ անսանձ ատելության քարոզչությամբ:
Սակայն այդ այլընտրանքներից ադրբեջանական կողմի հրաժարումը, ինչպես նաև վստահության միջոցների և կողմերի միջև ուղիղ, արդյունավետ հաղորդակցության ստեղծումն ընդամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են կառուցողական բանակցությունների անցնելու համար, երբ, ինչպես հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «չկա պարտվող կողմ, չկա հաղթող կողմ, այլ կան լուծումներ, որոնք ընդունելի են երկու կողմերի հասարակությունների համար»: Նման մակարդակի բանակցություններից կողմերը դեռ շատ-շատ հեռու են: Ինչպես դիպուկ նկատել է Բակո Սահակյանը, անվտանգությունը չի կարող առևտրի առարկա լինել:
Միակողմանի զիջումներն ընդհանրապես անհեթեթություն են, դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որևէ մեկին կամ երկու կողմին էլ պարտադրվում են լուծումներ: Ղարաբաղյան հակամարտության մեջ նման մոտեցումը բացառվում է: Ե´վ միջնորդ երկրներին, և´ միջազգային հանրությանը պետք է պարզ լինի, թե ինչու հնարավոր չէ կողմերին բերել կառուցողական բանակցությունների՝ ադրբեջանական կողմը պնդում է իր ապակառուցողական այլընտրանքները, որոնք կողմերին դրդում են փնտրել ոչ խաղաղ լուծումներ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում ռուսական մամուլի հրապարակումները, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր: Ընդ որում՝ խոսվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարն ադրբեջանական և հայկական կողմի հետ հենց այդ հարցով է բանակցում: Արդյոք սա հնարավո՞ր է, ի՞նչ ազդեցություն այն կունենա, և արդյոք ռուս խաղաղապահների տեղակայումը չի՞ բացառում կամ անիմաստ դարձնում Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, մասնավորապես՝ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի մեծացումը:
– Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններն առաջին տարին չէ, որ լսում ենք: ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի մասնակցությամբ Բաքվում և Երևանում կայացած վերջին բանակցությունների մասին հավաստի տեղեկություններ ես չունեմ, իսկ սուրճի մրուրի վրա գուշակություններ չեմ անում: Սակայն մի բան հստակ գիտեմ՝ Ռուսաստանը չի կարող խորամանկորեն նման որոշում անցկացնել, անգամ, եթե այդ նախաձեռնության համար ստանա բոլոր կողմերի համաձայնությունը: Այս հակամարտության մեջ միջնորդությունը միակողմանի չէ, և բոլոր միջնորդներն ունեն որոշակի շահեր, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում այդ կետում: Միջնորդներն ունեն ընդհանուր դիրքորոշում, որն արտացոլված է բազմաթիվ առաջարկությունների նախաբաններում՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Ցանկացած ռազմական գործողությունների վերսկսում հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք չեն կարող բացառել դիրքերի կտրուկ վատթարացումը: Այդպիսի վտանգավոր խաղադրույքներով խաղերը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները Դոնբասում, կարող են առաջին հերթին՝ բարդացնել Ռուսաստանի դիրքավորումը` որպես հեռակա միջնորդի: Այժմ շփման գծում ոչ թե խաղաղապահներ են հարկավոր, այլ՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ: Խաղաղապահ գործողությունները, այդ թվում՝ միակողմանի կերպով ռուսական կողմի մասնակցությամբ, միանշանակ հաջողված պատմություններ չունեն:
Բավական է հիշել, որ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առկայությունը ոչ մի կերպ չկանխեց 08.08.08-ի հնգօրյա պատերազմը: Ես արդեն չեմ խոսում սովետական «խաղաղարարների» փորձի մասին, որը Ղարաբաղում շատ լավ հիշում են: Ես չեմ կարծում, որ կողմերը կարող են համաձայնագիր մշակել խաղաղապահների մասին մեկ կամ մի քանի հանդիպումների ընթացքում, եթե այդպիսիք տեղի ո...
Կարդալ ամբողջովին
