Դեպի վեր

Վաչագան Ղազարյանի կինն առերեսման ժամանակ ասել է, որ չի ճանաչում իր հաշվապահին. պաշտպանը կդիմի դատարան

armtimes.com02/14/2020, 7:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Վաչագան Ղազարյանի կինն առերեսման ժամանակ ասել է, որ չի ճանաչում իր հաշվապահին. պաշտպանը կդիմի դատարան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրգործը Դատախազությունը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀԺ-ի հետ զրույցում Սուսաննա Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն ասաց, որ Դատախազությունը իրավաչափ է համարել Ղազարյանի եւ նրա կնոջ գործողությունները՝ այն հիմնավորմամբ, որ ունենալով տուժողի կարգավիճակ՝ նրանք իրավունք ունեին Արիստակեսյանից պահանջելու եւ ստանալու այնքան գումար, որքան, ըստ իրենց, հասցված վնասն է:

Հիշեցնենք՝ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաեւ Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո: Նույն ժամանակահատվածում Վաչագան Ղազարյանի անունը շոշափվել էր մեկ այլ դեպքով եւս. նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ տվյալը թաքցնելու, ինչպես նաեւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման համար: Հետագայում այս երեք գործերը միացվել էին մեկ վարույթում:

Մեր զրույցում Սուսաննա Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը պատմեց՝ քանի որ քրեական գործերը ընդհանուր են քննվել, դժվար է առանձնացնել, թե կոնկրետ շորթման դրվագով ինչ գործողություններ են իրականացվել, բայց նշեց, որ տեղի են ունեցել մի շարք հարցաքննություններ, այդ թվում՝ առերեսումներ. «Իմ պաշտպանյալի եւ Ռուզաննա Բեգլարյանի միջեւ առերես հարցաքննություն եղել է մի շարք քննչական մարմիններում, զավեշտը այն է, որ Բեգլարյանը, հարցաքննության ժամանակ ուղիղ նայելով տիկին Արիստակեսյանի դեմքին, ասել է, որ նրան չի ճանաչում եւ որեւէ կերպ չի առնչվել նրա հետ, մինչդեռ նրանք ամեն օր միասին աշխատել են: Դրանից հետո ցուցմունքներից մեկում Ռուզաննա Բեգլարյանը հայտնել է, որ ինքը այդպես է ասել, որ հարկերից խուսափելու գործով պատասխանատվությունը ընկնի հաշվապահի վրա, որին ինքը, իհարկե, ճանաչում է»: Փաստաբանի խոսքով՝ բուն առերեսումը եղել է սպառնալիքների շուրջ. «Սուսաննա Արիստակեսյանը պնդել է՝ Ռուզաննա Բեգլարյանն իրեն ուղիղ սպառնացել է, ասել է՝ կամ պետք է այդ գումարը վճարի, կամ ինքնասպան լինի, ասել է՝ նա չգիտի, թե ում հետ գործ ունի»:

Սուսաննա Արիստակեսյանի եւ Վաչագան Ղազարյանի միջեւ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ, պաշտպանը չկարողացավ հստակ հիշել, քանի որ գործը քննվում է արդեն երեք տարի, եւ ի սկզբանե, գործում ներգրավված է եղել նաեւ այլ փաստաբան: Թամարա Բաղդասարյանը միայն նշեց, որ համենայն դեպս, իր մասնակցությամբ նրանք չեն առերեսվել. «Շորթման դրվագով Վաչագան Ղազարյանն ու նրա կինը որեւէ կարգավիճակ չեն ունեցել, բնականաբար, հարցաքննվել են, բայց քանի որ գործը այժմ նախաքննության փուլում է, ես իրենց ցուցմունքներին ծանոթ չեմ: Ամեն դեպքում, Սուսաննա Արիստակեսյանի շորթման վերաբերյալ հաղորդման հիման վրա սկսել են քննել ինքնիրավչության հանցակազմը եւ գտել, որ առհասարակ որեւէ հանցակազմ առկա չէ այդ անձանց գործողություններում»:

Բաղդասարյանը, սակայն, հիշեցրեց՝ իր պաշտպանյալից նախ պահանջել են 6, հետո՝ 34 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ վտանգ զգալով. «Ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում, տիկին Արիստակեսյանն էլ սպառնալիքների, վախի ներքո է վճարել, ժամանակի հրամայականով պայմանավորված՝ բնականաբար, ունեցել է ողջամիտ վախեր, որ չվճարելու դեպքում իր կամ իր ընտանիքի անդամներին կվնասեն»: Բաղդասարյանի խոսքով՝ այդ պայմաններում նույնիսկ անտուն է մնացել, հարազատների հետ միասին իրենց տունը, սեփականությունն են վաճառել, որ կարողանան այդ գումարը հավաքել: Բաղդասարյանը նշեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է կարճման որոշումը բողոքարկելը:

Ինչ վերաբերում է Սուսաննա Արիստակեսյանին առաջադրված յուրացման մեղադրանքի դրվագին, Թամարա Բաղդասարյանը նշեց, որ սպասում են դատահաշվապահական-տնտեսագիտական երրորդ համալիր փորձաքննությանը. «Սա նույն հարցերի շուրջ արդեն երրորդ փորձաքննությունն է, նախորդ փորձաքննությամբ հնարավոր չէր եղել հիմնավորել Սուսաննա Արիստակեսյանի կամ որեւէ անձի կողմից հափշտակություն կատարելը, ուստի նախաքննական մարմինը գտել էր, որ լրացուցիչ հարցեր ունի եւ կրկնակի փորձաքննություն էր նշանակել: Այդ ընթացքում Սուսաննա Արիստակեսյանն էր անգամ հայտարարել, որ ներկայացված կրիչները, տեղեկություն պարունակող լազերային սկավառակները թերի էին, կային ամիսներ, որ ջնջված էին, հանված ծրագրից, ինչում հետագայում վարույթն իրականացնող մարմինն էլ համոզվեց եւ հանձնարարեց նոր փորձաքննությամբ ամբողջականը կատարել»: Պաշտպանի խոսքով՝ ակնկալում են, որ փորձաքննության եզրակացությամբ Արիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվի:

Մեր զրույցում «Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը վերահաստատեց՝ Վաչագան Ղազարյանը, Ռուզաննա Բեգլարյանը եւ Սերգեյ Կարապետյանը իրենից 40 միլիոն դրամ գումար են շորթել. «Դրա վերաբերյալ անգամ կա ստացական, որը հայտնաբերվեց Վաչագան Ղազարյանի տան խուզարկության ժամանակ՝ վերջինիս սեյֆում, այդ ստացականում նշված է, որ իրենք ինձնից ստացել են այդ 40 միլիոն դրամը, որով իրենց ասած վնասը հատուցվել է, եւ իրենք բողոք էլ չունեն, բայց գործը կարճվեց Գլխավոր դատախազի միջնորդությամբ, քանի որ նա համարվում է Սերժի Վաչոյի մոտ ընկերը, եւ բացի այդ, նրա ձեռքը ամեն տեղ հասնում է, բնականաբար, չէր կարող չկարճվել»: Արիստակեսյանը, սակայն, պնդեց՝ առկա են բոլոր հիմքերը շորթումը ապացուցելու համար. «Կան փաստաթղթեր, ձայնագրություններ, կա նաեւ 3-4 կոշտ դիսկ, որոնցում պարզ երեւում է իմ անմեղությունը, դրանք «Յանս»-ի համակարգչի դիսկերն են, որ, չգիտես ինչու, հայտնաբերվեցին Ղազարյանի բնակարանից, առգրավվեցին եւ այս պահին գտնվում են փորձագետի մոտ. «Դրանք այն 4 համակարգիչների դիսկերն են, որոնց վրա աշխատել ենք մենք, նախօրոք հանել, պահել էին, որ կարողանային մինչեւ վերջ առաջ տանել իրենց եւ շորթումը, եւ կեղծիքները»: Արիստակեսյանի համոզմամբ՝ կեղծված են նաեւ իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր հիմքերը. «Մինչ այս պահը վնասը ապացուցող որեւէ բան չի հայտնաբերվել, իսկ քննիչը պնդում է, թե ինքնիրավչություն է կատարվել, եւ իրենք կարող էին գումար վերցնել, բայց եթե չկա դատարանի որոշում, չկա հաստատված վնաս, իրենք ի՞նչ հիմքով են գումարը վերցրել»: Նրա խոսքով՝ այդ գումարը տվել է ոչ թե որպես վնաս, այլ որպես փրկագին, դրա մասին ցուցմունք է տվել նաեւ իր ամուսինը. «Ռուզաննա Բեգլարյանն ինձ դրդել է ինքնասպանության, ինձնից պահանջել է 40 միլիոն դրամ՝ բառացի ասելով՝ հակառակ դեպքում քեզ կսարքեմ բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 520
EUR 625.5 637.5
RUR 6.84 7.03
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր