Վրաստանում կատալիզատորների թեման կրկին ակտիվացել է։ Երկրի կառավարության նոր որոշման համաձայն՝ 2022 թվականից ավտոմեքենաների կատալիզատորից արտանետվող գազի հսկողությունն առայժմ չի խստացվի։ Այս մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 6-ին: Թեմային անդրադարձել է Ալիք Մեդիան։
Կատալիզատորն ավտոմեքենայի վնասակար արտանետումների չեզոքացման համակարգն է։ Հայտնի է, որ այն պարունակում է թանկարժեք մետաղներ, ինչի արդյունքում էլ բարձր գին ունի ու շատերը գայթակղվելով՝ վաճառում են։
Կառավարության 2017 թվականի որոշմամբ, որով հաստատվել էր տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կանոնակարգը, նախատեսվում էր, որ 2022 թվականի հունվարի 1-ից կխստացվեն արտանետումների հետ կապված նորմերը։
Մասնավորապես, եթե 2021 թվականի գործող կարգով ավտոմեքենաների արտանետումներում CO պարունակության նորման կազմել է 0,6%, ապա 2022 թվականից այն պետք է նվազեր՝ դառնալով 0,5% և 0,3%:
Նոր հրամանագրի համաձայն՝ գործող նորմը՝ CO պարունակությունը 0,6% ուժի մեջ կմնա մինչև 2022 թվականի վերջ։ Այնուհետև.
մինչև 2023 թվականը հարաբերակցությունը կլինի ոչ թե 0,3% կամ 0,5%, այլ 0,55%,
նույն փոփոխությամբ 0,5% գործակիցն ուժի մեջ կմտնի միայն 2024 թվականից,
իսկ 2025 թվականից թույլատրելի կլինի՝ 0,3% արտանետումը։
Տրանսպորտի ոլորտի բնապահպան փորձագետ Գելա Կվաշիլավան բացասաբար է գնահատում տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկման հետաձգումը և ասում, որ այն կհետաձգի աղտոտման դեմ ձեռնարկվող միջոցառումները ևս մեկ տարով, ինչը բացասաբար կանդրադառնա մարդկանց առողջության վրա։
Կվաշիլավայի խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրում ասվում է, որ Վրաստանը պետք է օդի որակի վերահսկման պատշաճ համակարգ ստեղծի և դյուրացնի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տեղաշարժը։ Սակայն կոնկրետ ժամկետներ, թե երբ պետք է անցկացվի միջոցառումը՝ նշված չէ։
Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, կարևոր է, որ մեքենաների արտանետումների նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները հնարավորինս շուտ իրականացվեն, քանի որ դա ուղղակիորեն ազդում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
«Կատալիզատորը էական պահանջներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է արտանետումների վերահսկմանը: Անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, առանց կատալիզատորի մաքուր արտանետումների մասին խոսելը միֆ է: Անկախ նրանից, թե որքան լավ է պահպանված մեքենան, կատալիզատորը նախատեսված է վնասակար արտանետումները զտելու համար»,- ասում է Կվաշիլավան։
Կվաշիլավան նաև ընգծում է, որ ասոցացման համաձայնագրին համապատասխան՝ սկսվեցին պարբերական տեխզննումներ, ստեղծվեցին տեխզննման կենտրոններ, բայց խնդիրը կենտրոններից դուրս մոնիտորինգի գործընթացի մեջ է։
Նրա խոսքով, կառավարությունն այս առումով պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի, որպեսզի չձգձգվի պարբերական տեխզննումների հետ կապված խնդիրների վերացման գործընթացը։ Կվաշիլավայի խոսքով, հարցը բարդ է, դրանում պետք է ներ...
Կարդալ ամբողջովին