Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով: Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգվում են գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով և այլ սարքավորումներով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, որից հետո Վարդենիկում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարումը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում են գյուղի ինքնահոս ոռոգման հողաշեն ջրատարի՝ 12 կիլոմետր երկարություն ունեցող Սարի առվի առավել վնասված հատվածները՝ 296 գծամետր երկարությամբ, որտեղ պետք է տեղադրվեն երկաթյա խողովակներ՝ կորուստները վերացնելու նպատակով: Նախատեսված է նաեւ ջրթողի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են ...
Կարդալ ամբողջովին
