Դեպի վեր

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալը զգալի օգուտներ կբերի հայ ժողովրդին. ՀՀ-ն կվերականգնի՞ նախկին կարգավիճակը

1in.am08/1/2020, 10:12

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալը զգալի օգուտներ կբերի հայ ժողովրդին. ՀՀ-ն կվերականգնի՞ նախկին կարգավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը  զրուցել է Կենտրոնական Ասիայի  Արևելյան -Չինական մանկավարժական համալսարանի  (ECNU) կենտրոնի տնօրենի տեղակալ Վան Հայդունի հետ:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ավագ գիտաշխատող,  գործարար, հասարակական գործիչ : Ռուս-չինական բարեկամության ընկերության կենտրոնական խորհրդի անդամ, ռուս-չինական բարեկամության ընկերության Օրյոլի մասնաճյուղի նախագահի առաջին տեղակալ: «Ռուսաստանի և Չինաստանի դերը հյուսիս-արևելյան Ասիայում անվտանգության ապահովման հարցում » գրքի հեղինակն է (Մոսկվա, 2004 թ.):

Ինչպես հայտնի է, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և դրա հիմնական բաղադրիչը ՝ «Թվային մետաքսի ճանապարհը» չինական խոշորագույն նախագծերից են: Կիսվեք ձեր գաղափարներով այն մասին, թե ինչպես COVID-19- ը կարող է արագացնել և ընդլայնել այս ծրագրի զարգացումը:

-Իսկապես, «Թվային Մետաքսե Ճանապարհը» , «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության կարևոր և հիմնական բաղադրիչն է: Քանի որ թվային տեխնոլոգիաներն արդեն դարձել են մեր կյանքի էական մասը, շատ մարդիկ այլևս չեն կարող ապրել առանց ինտերնետի կամ սմարթֆոնի:   Իսկ  «Թվային Մետաքսե Ճանապարհը» նախագիծը կապահովի գերարագ և անվտանգ ինտերնետ հասանելիություն և բարձրորակ բջջային ծածկույթ մասնակից երկրների տարածքում:  Համաձայն եմ, որ COVID-19- ը կարող է արագացնել և ընդլայնել «Թվային Մետաքսե Ճանապարհի»   նախագծի զարգացումը: Ինչպես տեսնում ենք, այսօր աշխարհում շարունակվում է կորոնավիրուսային համաճարակի տարածումը, որն արդեն փոխել է հասարակությունն ու մարդկանց  ապրելակերպը: Շատ երկրներում խիստ կարանտինային միջոցառումներ են իրականացվել,  կամ դեռևս ձեռնարկվում են, սահմանափակված է մարդկանց տեղաշարժը, դպրոցներն ու համալսարանները փակ են, ցուցահանդեսներն ու գիտաժողովները չեղյալ են հայտարարվել, բայց թվային տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհը ամբողջովին կանգ չի առել.  հեռավար ուսուցում, տեսաֆիլմեր, առցանց առևտուր`  այս ամենը ցույց է տալիս հեռահաղորդակցություն և թվային տեխնոլոգիաների  զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ կորոնավիրուսային պանդեմիայի  ավարտից հետո շատ երկրներ էլ ավելի մեծ  ներդրումներ կկատարեն թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Մեծ Մետաքսի ճանապարհը» կապում էր Չինաստանը և Բյուզանդական կայսրությունը, և այս ուղին անցնում էր Հայաստանի տարածքով, իսկ հայերը  այս առևտրային համակարգի մի մասն էին : Հայերը  գլոբալ ազգի մաս էին կազմում: Ի՞նչ եք կարծում, հայերը կկարողանան վերականգնել իրենց նախկին կարգավիճակը `միանալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին:

-«Մեծ Մետաքսի ճանապարհը» մարդկության պատմության մեջ ամենահայտնի առևտրային ուղին է, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ , և իսկապես այդ ուղին անցնում էր Հայաստանի տարածքով: Որպես հին  և առևտրի գործում գիտակ ժողովուրդ  հայերը  շատ կարևոր դեր են ունեցել այդ ժամանակահատվածում: Եվ այսօր էլ մենք տեսնում ենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում շատ խոշոր և հաջողակ հայ գործարարներ  ակտիվ  զբաղվում  են բիզնեսով:

Կկարողանան արդյոք  հայերը վերականգնել իրենց նախկին կարգավիճակը`  դժվար է այս պահին ասել, քանի որ դա կախված է հայ ժողովրդի ցանկությունից: Բայց կարող եմ ասել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալը զգալի օգուտներ կբերի հայ ժողովրդին: Եվ այս հարթակը հիանալի հնարավորություն է տալիս ցույց տալու հայ ժողովրդի տաղանդը: Վստահ եմ, որ հայերը կարևոր դեր կունենան  այս նախաձեռնության մեջ և կզբաղեցնեն  իրենց  արժանի  տեղը:

Ի՞նչ դասեր քաղեց Չինաստանը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի իր փորձից:

-Այսօր արդեն կարելի է ասել, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը գրեթե ավարտված է, համեմատած այլ երկրների հետ:  Չինաստանը ավելի հաջող պայքարեց  կորոնավիրուսային պանդեմիայի դեմ:  Թեև ի սկզբանե Չինաստանի կառավարությունը նույնպես պատրաստ չէր կորոնովիրուսի  համաճարակի հանկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր