Դեպի վեր

Հայաստանում մշակվում է զբոսավարների աշխատանքը թվայնացնող և զբոսաշրջիկների կյանքը հեշտացնող հավելված

armenpress.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանում մշակվում է զբոսավարների աշխատանքը թվայնացնող և զբոսաշրջիկների կյանքը հեշտացնող հավելված

Հայաստանում զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը զուգահեռ մշակվում է նոր հավելված, որը հնարավորություն կտա թվայնացնել զբոսավարների աշխատանքը. հավելվածը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել ու գտնել վայրը, որտեղ ցանկանում են այցելել:

Memopin ստարտափի համահիմնադիր Կարեն Վարդազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում ակտիվ զարգանում է ներքին տուրիզմը, զարգացմամբ չի զիջում նաև ՏՏ ոլորտը, իսկ դրանց միաձուլմամբ մշակված նոր հավելվածը կարող է էլ ավելի մեծացնել զարգացման հնարավորությունները:

Համահիմնադիրը պատմեց՝ ինքն ու ընկերը ճանապարհորդության մեկնելիս նկատել են, որ շատ ժամանակ են ծախսում հասկանալու համար, թե ուր և ինչպես գնան: Սկսել են տարբեր գաղափարներ գեներացնել և իրագործել, որի արդյունքում զարգացրել են ստարտափի գաղափարը:

«Երազում էի լինել ռոքի հայրենիք Լոնդոնում, մեծ հաշվով «Փինք Ֆլոյդ» խմբի համար: Ֆուտբոլի համար ուզում էի Ամստերդամ, Միլան գնալ: Ամենացավալին այն է, որ մարդը գնում հասնում է այնտեղ ու ընկնում է Google քարտեզի ձեռքը, այսինքն` տեսնում ստանդարտ, ոչ անհատական առաջարկներ: Այստեղից էլ հանգեցինք այն գաղափարին, որ անհրաժեշտ է ունենալ քարտեզ, որտեղ հնարավոր կլինի պահպանել ցանկացածդ վայրը, տեսնել թե մոտակա հյուրանոցից ինչպես կարող ես հասնել քո նպատակակետին, նույնիսկ հնարավորություն ստեղծել մինչև ցանկացածդ վայրը հասնելը պահպանել բոլոր այն վայրերը, որոնք մտադիր ես այցելել»,- ասաց Վարդազարյանը:

Memopin ստարտափը ունի լայն հնարավորություններ, որի հիմնական գործառույթները երեքն են.

հարթակ, որտեղ «սթորիթելերները», զբոսավարները պրակտիկ կերպով կարող են օգնել անկախ տուրիզմին բլոգփոստով, աուդիո կամ վիդեո տարբերակներով, այն հնարավորություն է տալիս հյուրանոցներին, հյուրատներին, ռեստորաններին ներկայանալ հարթակում, հավելվածը կարող է օգտակար լինել այն զբոսաշրջիկներին, ովքեր կոնկրետ վայրում իրենց հետաքրքրող զբաղմունք, հյուրանոց, հյուրատուն, ռեստորան, թանգարան և այլ անելիքներ են փնտրում:

Հիմնադրի դիտարկմամբ կարևոր է լոկալ զբոսավարների գիտելիքների, փորձառության, օգտակար խորհուրդների թվայնացումը: Եթե զբոսավարը օրական կտրվածքով կարող է սպասարկել 10 զբոսաշրջիկի, ապա, իր գիտելիքները թվայնացնելով, կարող է դրանք տրամադրել կամ վաճառել 100-ավոր զբոսաշրջիկների: Հարթակում հնարավոր է բրենդավորվել, ստանալ առանձին էջ, տարբերանշան:

Memopin-ը հարթակ է ստեղծարարների համար՝ վստահեցնում է հիմնադիրը: Աշխատում են տարբեր բլոգերների հետ, ովքեր օգտվում են իրենց մատուցած ծառայություններից, իրենք էլ, իրենց հերթին, ավտոմատ կերպով գովազդվում են տվյալ բլոգերի «Յութուբ»-ի կամ այլ հարթակներում:

«Եթե մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 410 422
EUR 411 436
RUR 6.3 7.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր