Հայկական կողմը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտավարական առումով որևէ շատ կարևոր դիրք չի կորցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք չենք գրավել կամ առաջխաղացում չենք ունեցել: Զինտեխնիկայի և մարդկային մեծ քանակի կորուստներ ենք պատճառել հակառակորդին»,- ասաց Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական...
Կարդալ ամբողջովին