Երևանի փոխանակման կետերում այսօր դոլարի փոխարժեքը հասել էր 500 դրամի։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխարժեքի արժեզրկումը հիմնական պայմանավորված է կորոնավիրուսի ազդեցությամբ։ «Մինչև կորոնավիրուսի ազդեցությունը մեր տնտեսության վրա՝ մենք ունեցել ենք ազգային արժույթի արժեվորում 2018-19 թթ-ին, միաժամանակ ունեցել ենք գնաճի ավելի ցածր մակարդակ, քան միջազգային ցուցանիշն է եղել»։
Անդրադառնալով արտաքին գործոններին՝ նա ընդգծեց, որ մեծ է ռուբլու արժեզրկումը, քանի որ մեր արտահանումների մեծ մասը ՌԴ է, օտարերկրյա տրանսֆերներն են կրճատվում, աշխատանքային միգրանտների մեծ մասը չի մեկնել ՌԴ աշխատանքի և հոսքերի էական նվազում ունենք։ «Հաջորդը մեր տնտեսության սպասումներն են։ Սահմանափակումները վերաբերում են մեր տնտեսվարողներին և նրանց սպասումները բացասական են։ Իսկ հայ իրականության մեջ սպասումները շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան որևէ այլ հասարակության վրա։ Սա հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք սպեկուլյատիվ պահանջարկ, որը տնտեսապես չհիմնավորված է, մարդիկ սկսում են իրենց դրամով արտահայտված միջոցները դարձնել դոլարով արտահայտված»։
Անդրադառնալով դրամի արժեզրկման հետևանքներին՝ նա նշեց, որ եթե արժեզրկումը շարունակվի, ապա սա կարող է հանգեցնել ազգային արժութային շուկայի ճգնաժամի։ Սա իրական տնտեսության և տնտեսական աճի վրա իր բացասական հետևանքները կունենա։ «Հուսամ այս սցենարը չի լինի և ԿԲ-ն իր գործիքներով համարժեք կարգավորումներ կիրականացնի և կկարգավորի արժութային շուկան, խոսքը ինտերվենցիաների՝ արժութային ներխուժումների մասին է։ Օրվա իշխանություները հայտնում են, որ 500 մլն դոլարով ավելացրել են պահուստները, սա նշանակում է, որ ինտերվենցիաների համա...
Կարդալ ամբողջովին