Դեպի վեր

ՀայՓոստի մեծ նորությունն ազդարարվեց համերգով․ թողարկվել է «ՀայՓոստ+» հավելվածը

bravo.am07/24/2022, 8:30
  • Email
  • Facebook
  • Twitter

ՀայՓոստի մեծ նորությունն ազդարարվեց համերգով․ թողարկվել է «ՀայՓոստ+» հավելվածը

Փոստային ծառայությունները՝ մեկ թվային հարթակում. այսուհետ բազմաթիվ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել առանց սպասարկման կենտրոններ հասնելու. ՀայՓոստ ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելվածը՝ «ՀայՓոստ+»-ը, որն ուղղված է հաճախորդներին ավելի հեշտ ու արագ սպասարկելուն։Seasons այգում կազմակերպված համերգային մեծ միջոցառմամբ ընկերությունը երեկ հայտարարեց հավելվածի թողարկման եւ դրա հնարավորությունների մասին։ BRAVO.am-ը ներկա է եղել շնորհանդեսին, լուսանկարել է տոնական օրվա ուշագրավ դրվագներն ու զրուցել ՀայՓոստի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որոնք են հավելվածի ստեղծման նպատակները, ինչ ֆունկցիոնալ առավելություններ ունի այն, եւ թե առաջիկայում ինչ նոր ծրագրեր են սպասվում այս ուղղությամբ։

50


«Երկու տարվա մեծ վերափոխումը վերջապես ավարտվում է, այսօր արդեն ՀայՓոստն ամբողջովին թվայնացված է, եւ կա հավելված, որը կարող եք ներբեռնել այս պահից սկսած։ Սա ՀայՓոստի ռեինկարնացիան է, եւ մենք որոշել ենք ձեզ հետ նշել դա՝ «Ռեինկարնացիա» խմբի համերգով»,- իր ելույթում ասաց ՀայՓոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Բայց մինչ Ռեինկարնացիան դուրս կգար բեմ՝ իրեն բնորոշ արեւային տրամադրությամբ, այգում հավաքված բազմաթիվ մարդկանց՝ մեծ ու փոքր երաժշտասերներին, պարել ստիպեցին DJ Donz-ն ու The Boing Orchestra-ն։ Երեկոյի ավարտին էլ նախատեսված էր մրցույթ անցկացնել հավելվածը ներբեռնած մասնակիցների միջեւ, որի հաղթողը նոր iPhone13 Pro Max սմարթֆոն էր շահելու։ Այնպես որ, ոգեւորության ու բարձր տրամադրության պակաս, վստահաբար, չկար ներկաների շարքերում։ Այդ ընթացքում էլ հասցրինք զրուցել Հայկ Կարապետյանի հետ ու հետաքրքրվել հավելվածի ընձեռած հնարավորությունների ու առավելությունների մասին:

50


«Այսօր իսկապես կարեւոր օր է մեզ համար, քանի որ «ՀայՓոստ+» հավելվածի թողարկմամբ մենք սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարեւորագույն փուլը, ինչը մեր ռազմավարության գլխավոր նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ, հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացներ»,- նշեց Կարապետյանը։

«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդներն առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում։ Մասնավորապես՝ պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների հեշտ եւ արագ ստացում, բեռնային համարի միջոցով առաքանու հետեւում եւ այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում, փոստային հաշվիչներ, առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում, փոստային ծառայություններին ծանոթացում եւ այլն:

50


Հայկ Կարապետյանը նաեւ ասաց՝ ՀայՓոստն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր