ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:
Մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:
...Կարդալ ամբողջովին