Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ, որով արձանագրել է նրա ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Մալխասյանին վճարել մոտ 14 հազար եվրո՝ որպես փոխհատուցում։
Մյասնիկ Մալխասյանը մեղավոր է ճանաչվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի դատավճռով՝ դրան նախորդող տարում՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Դատավճռի դեմ ներկայացված բողոքները հետագայում մերժվել են թե Վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարանների կողմից, ինչից հետո պաշտպանական կողմն արդեն գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։ Դատավճռի դեմ ներկայացված այդ բուն գանգատի վերաբերյալ վճիռ դեռեւս չկա․ ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումը վերաբերում է բացառապես Մալխասյանի ձերբակալման եւ նախնական կալանավորման հիմնավորվածության հարցով ներկայացված դիմումին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս դիմումը ՄԻԵԴ էր ուղարկվել 2008 թվականի ապրիլ ամսին, հետագայում նաեւ լրացումներ էին կատարվել․ դիմումով բարձրաձայնվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5․1 եւ 5․3 հոդվածների խախտումները, սակայն դատարանը արձանագրել է դրանցից միայն առաջինը. «Կալանքի հիմնավորվածության խախտումն արձանագրելիս գուցե նաեւ անդրադարձել է կալանքին ընդհանրապես, դրա համար էլ կալանքի շարունակականությանը առանձին չի անդրադարձել․ Եվրոպական դատարանը սովորաբար անում է այդպես, երբ մի խախտման արձանագրման մեջ ներառում է դիմումով ներկայացված մյուս խախտումները, համարում է, որ անհրաժեշտ չէ մյուսներին առանձին անդրադառնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշման բովանդակության մասին առավել մանրամասն կխոսի դրա պաշտոնական թարգմանությունից հետո։
Խաչատրյանի խոսքով՝ այս որոշումն իր ուղիղ ազդեցությունը կունենա Մարտի 1-ի գործով կալանավորված, դատապարտված մյուս անձանց գործերի վրա․ «Ցավոք, հիմա պատեհ պահ չէ այս մասին շատ խոսելու համար, բայց սա շատ կարեւոր որոշում էր, որով եւս արձանագրվում են 2008-2009 թվականներին դատարանների կողմից թույլ տրված խախտումները»։
Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ ուղարկված դիմումների լուծման ընթացքն արագացել է․ միայն վերջին տասը օրերի ընթացքում սա արդեն երրորդ վճիռն էր․ «Այ...
Կարդալ ամբողջովին