Դեպի վեր

Ինչպես են Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/4/2021, 3:42

Ինչպես են Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Ինչպես են Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Հիվանդանոց էին ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։

Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քրեագիտական վարչության քրեագետները։

Ոստիկաններ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր