Դեպի վերեւ

Կողմ եւ դեմ՝ գեներալ Մանվելի որդու թեկնածությանը

hraparak.am08/30/2016, 4:05
  • Email
  • Facebook
  • Twitter

Կողմ եւ դեմ՝ գեներալ Մանվելի որդու թեկնածությանը

Էջմիածնի քաղաքապետի առաջիկա ընտրություններն անամպ չեն լինելու: Մեզ հասած տեղեկություններով, քաղաքում այժմ հստակ սահմանազատում կա՝ «մանվելականների» ու «մանվելականներին դեմ եղողների», նույնն է թե՝ քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանի թիմակիցների միջեւ: Ասում են՝ բոլոր նրանք, ովքեր մինչեւ կոկորդը կուշտ են Գրիգորյան ընտանիքի ֆեոդալական վարքուբարքից, պատրաստ են երկու ձեռքով կողմ քվեարկել քաղաքապետի այլընտրանքային թեկնածուին, ոչ թե այն բանի համար, որ Թումանյանն իրենց աչքի լույսն է, այլ, որ կրկին քաղաքապետ չդառնա Կարեն Գրիգորյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Թումանյանին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի հարաբերությունները գեներալի հետ դեռ տարիներ առաջ լարվել են: Ըստ շրջանառվող լուրերի՝ նույնիսկ Գալուստ Սահակյանն է որոշել խառնվել կաթողիկոսանիստ քաղաքի ընտրություններին ու իր հովանու տակ առնել Թումանյանին: Էջմիածնի ընտրությունների հանդեպ անտարբեր չէ նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որը, ըստ լուրերի, ձեռքից եկածն անում է, որպեսզի կանխի Գրիգորյան կլանի վերարտադրությունը, քանի որ մարզում բախվում են մարզպետի եւ Գրիգորյանների ազդեցությունները: Մարզպետը մեկ անգամ չէ, որ աշխատանքի բերումով կշտամբել, դիտողություն է արել մարզի համայնքների, այդ թվում եւ Էջմիածնի քաղաքապետին, ինչը խորը նստվածք է թողել երկուսի հարաբերությունների վրա: Մարզպետը, ասում են, վերջին շրջանում նաեւ դեմոնստրատիվ կերպով արհամարհում է Էջմիածնի քաղաքապետի կազմակերպած միջոցառումները եւ չի մասնակցում դրանց:

Երբ Ղահրամանյանից փորձեցինք պարզել, թե իրո՞ք հակասություններ ունի քաղաքապետ Գրիգորյանի հետ, նա ասաց, թե չի կարող մեր հարցին պատասխանել, քանի որ խորհրդակցության է, եւ առաջարկեց դիմել ում որ պետք է: Մենք մինչ այդ զրուցել էինք նրա խորհրդական Մանուկ Սիմոնյանի հետ, որը մեզ հայտնեց, որ «մարզպետը նորմալ, հիանալի հարաբերությունների մեջ է Կարեն Գրիգորյանի հետ»: Ապաեւ հավելեց. «Ինչ մնում է մարզպետի գործառույթին, նա ամեն ինչ անում է, որպեսզի ընտրությունները կայանան ընտրական օրենսդրությանը համապատասխան կանոնակարգով: Թե ինչքանով է դա ստացվում,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 476.25 478.5
EUR 523 529
RUR 7.54 7.6
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ