Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդի Իսկանդարյանի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ փաստացի ասաց, որ Ռուսաստանն իր շահերն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի հետ կապված, և որ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել որեւէ երկրից։
Իսկանդարյանը «Վալդայ» ակումբի անդամ է և հենց Մոսկվայում է հետևել Պուտինի ելույթին։
«Թեև Ռուսաստանը փորձելու է նպաստել հաշտեցմանը, սակայն կտրուկ կամ միանշանակ որևէ մեկի կողմն անցնել Մոսկվան չի պատրաստվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ ռազմական գործողությունները շարունակվեն, և Ռուսաստանը կփորձի պատերազմը դադարեցնել, սակայն այստեղ Ռուսաստանի շահերը բախվում են Թուրքիայի շահերին։
Իսկանդարյանի խոսքով՝ սա բավական բարդ քաղաքական վիճակ է․ - «Ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելու լուրջ փորձերին, Ռուսաստանը գործում է քաղաքական միջոցներով։ Դրանք են կոչերը, ազդեցության փորձերը, նախարարների, նախագահների մակարդակով աշխատանքը, զանգերը։ Սակայն քաղաքական այդ միջոցները ակնհայտորեն բավարար չեն: Որպեսզի այս ծավալի պատերազմը կանգնի, պարզապես հայտարարությունները բավարար չեն։ Ալիևը մինչև այս պատերազմը սկսելը շատ լավ հասկանում էր, որ նման կոչեր կլինեն, և դա կարելի է ասել՝ ներառված էր գնի մեջ։ Իսկ ոչ քաղաքական միջոցներ, որոնց մասին այս օրերին շատերն են ակնարկում, Ռուսաստանը չի օգտագործի, այլ կերպ ասած՝ ռազմական օպերացիաներ Ռուսաստանի կողմից չեն լինի։ Ուստի հիմա միջանկյալ մի վիճակ է․ մի կողմից, Ռուսաստանը ցանկանում է ռազմական գործողությունները դադարեցնել, հակամարտող կողմերը Ռուսաստանի համար արժեքավոր են, մյուս կողմից, Ռուսաստանի գործադրած մեթոդները բավարար չեն։ Վաղ թե ուշ այդ մեթոդները, հույս ունեմ, կաշխատեն, սակայն հիմնականը, որ կարելի է ասել՝ իրավիճակի ելքը ռազմաճակատում է որոշվում, և ոչ թե Մոսկվայում, Փարիզում կամ Նյու Յորքում»։
Քաղաքական վերլուծան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահն իր ելույթում հավասարության նշան դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սակայն նա հույս ունի, որ Մոսկվայի այս դիրքորոշումը շուտով կփոխվի, երբ Ադրբեջանում ստեղծված ծայրահեղականների ճամբարներից կսկսեն հարձակումներ Ռուսաստանի տարածքում։
«Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանին, ու դրա համար էլ հավասարության նշան է դնում։ Ես հուսով եմ, մոտ ժամանակներս դա կանցնի։ Ինչու։ Քանի որ իրոք Ադրբեջանում ստեղծվում են էքստեմիստական խմբերի ճամբարներ՝ ծայրահեղ կրոնական խմբերի, ջիհադիստների, ու երբ որ իրանք կսկսեն հարձակումներ Ռուսաստանի տարածքի վրա, Ռուսաստանը միանշանակ ի օգուտ մեզ կլինի։ Հիմա դեռ Ռուսաստանը խաղեր է տալիս։ Դա առաջինը։ Երկրորդը, պարզ է Պուտինի խոսքերի մեջ կային և դրականը մեզ համար․ ի վերջո, հիշեցնել Սումգայիթ, Բաքու, դա լուրջ բան է»։
Պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի շ...
Կարդալ ամբողջովին