Երեկ ՝ նոյեմբերի 7-ին, Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին այրվող տան ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլևս բնակության համար պիտանի չէ: Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը և տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:
Հույսով ու հավատով դիմում ենք Երևանի քաղաքապետ Հսյկ Մարությանին, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, բարեգութ մարդկանց, Երևանում հայտնի գործարարների, որպեսզի նրանք օգնության ձեռք մեկնեն իրենց:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային, բայց, ցավոք, կրակն իր սև գործն արեց: Որպես հայ մարդիկ, որպես հարևաններ, խնդրում ենք բարի մարդկանց օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, ովքեր իրենց տունը դրել էին իրենց հալալ քրտինքով:
Բայց ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Երեկ մնացել են կեսը մեկի տունը, կեսը՝ մյուսի, բայց եթե բարի մարդիկ գտնվեն և ինչով հնարավոր է՝ օգնեն այս ընտանիքին, նրանք նորից իրենց աշխատասիրության շնորհի...

Կարդալ ամբողջովին