Ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Նրա ու Մարիամ Հովսեփյանի ավագ դուստր Անուշն ամուսնացել է։ Արարողությունն աղմկոտ ու բազմամարդ է եղել. ներկա են եղել Գլումովի գործընկերներն ու ընկերները, բարեկամները եւ մտերիմները։ Ելույթ են ունեցել Ռազմիկ Ամյանը, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։
Գլումովը հարսանեկան նկար է հրապարակել եւ իրեն հատուկ հումորով գրել. «Մեր դուստրը մեկնում է հարսանեկան ուղեւորության ու չի տեսնում, թե որքան «հաջող» նկար է հայրիկն ընտրել հրապարակելու համար։ Երջանկություն, թեւեր, ուրախություն։ Անչափ եմ քեզ սիրում, իմ աղջիկ, իմ փոքրիկ, համով, պաշտելի, խելացի, գեղեցիկ, հայրիկի հպարտություն եւ ուրախություն»։
Այս տարի BRAVO.am-ին տված հարցազրույցում նա խոսել էր ընտանիքի ու դստեր նշանադրության մասին եւ հետեւյալն ասել. «Երբ տեսնում ես, որ երիտասարդներն իրար սիրում են ու երջանիկ են, եւ...
Կարդալ ամբողջովին