«Նստած տեղս մեռնում եմ», - 84-ամյա Լենա Մայիլյանը այսպես է նկարագրում իր հոգեվիճակը պատերազմից հետո:
90-ականների պատերազմում նրա 26-ամյա որդին է զոհվել, այս մեկում թոռը՝ տան բակում է ադրբեջանցիների թիրախում հայտնվել. «Դուրս գալու ժամանակ թուրքը խփել ա, մնացել ա սանդուղքի մոտ 5 ամիս»:
Լենա բաբոյի գյուղը Հադրութի Թաղասեռն էր. «Ուզում ենք գնանք մեր գյուղը, դե կգնա՞նք, հեն ա թուրքը մեջը նստած»:
Հիմա որդու հարսի ու երեք թոռների հետ Ստեփանակերտի հանրակացարանում է՝ Թաղասեռի երկհարկանի տնից՝ Գոշի 7 հասցեի հանրակացարանային սենյակ:
Լենա Մայիլյանը ուզում է, բայց չի հավատում թե խաղաղություն կլինի, գոնե հիմա՝ այսքան կորուստներից հետո. «Էս դզվող բան չի»:
Ամեն օր, վերևներին է դիմում, մեկ՝ Աստծուն, մեկ՝ արևին՝ խաղաղ օր գտնելու հույսով. «Օրեն կեսը լաց եմ ըլնում, օրական տասն անգամ դուրս են գալիս, ասում՝ այ արեգակ»:
Պատերազմից մեկ տարի անց շուրջ 2 հազար արցախցիներ Ստեփանակերտի տարբեր հանրակացարաններում ու հյուրանոցներում են ապրում՝ Սոֆիա, Կաշտան, Նռանե, Հեղնար՝ գեղեցիկ անուններով շենքերում դժվար առօրյա է՝ լի անորոշությամբ:
Լուսինե Հայրիյանը մի սենյակ է զբաղեցնում՝ ամուսնու և 5 փոքրիկ աղջիկների հետ։ Սանհանգույցը կիսում են մեկ այլ ընտանիքի հետ, խոհանոցն էլ միայն իրենցը չէ: Հանրակացարանում շատ բան է ընդհանուր, լավ բան էլ կա՝ Լուսինեն ասում է՝ միմյանց օգնում են դիմանալ:
«Պատերազմի պատճառով կորցրեցի բալիկիս, տղա էի ունեցել, ստրեսի պատճառով կերցրեցի», - ասաց Լուսինեն:
Իր ու պայմանագրային զինծառայող ամուսնու երազան...
Կարդալ ամբողջովին