Դեպի վեր

«Այն պահին, երբ ամեն շարժումն իրեն ցավ էր պատճառում, սեղմեց ձեռքս եւ ասաց, որ ինձ անչափ սիրում է». Մարգան՝ իր մեծագույն կորստի, համարձակ կերպարի ու երազանքի մասին

slaq.am07/31/2021, 8:18

«Այն պահին, երբ ամեն շարժումն իրեն ցավ էր պատճառում, սեղմեց ձեռքս եւ ասաց, որ ինձ անչափ սիրում է». Մարգան՝ իր մեծագույն կորստի, համարձակ կերպարի ու երազանքի մասին

Երգչուհի Մարգային (Մարգարիտա Օգանովա) հեռուստադիտողը բացահայտել է դեռ շատ վաղ հասակից. 13-14 տարեկանում նա մասնակցեց իր առաջին հեռուստատեսային նախագծին՝ «Իմ անունն է»-ին՝ ներկայանալով Մայլի Սայրուսի նմանակմամբ: Նախագիծը հաջողություն բերեց խանդավառ աղջկան, որը տարիներ անց վերադարձավ հայկական շոու-բիզնես՝ նոր անվամբ ու նոր ոճով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարգարիտան պատմել է՝ ինչու է երկար ժամանակ Ռուսաստանում բնակվելուց հետո որոշել վերադառնալ Հայաստան, ինչ ցավի միջով է անցել ու ինչպես է ստեղծել իր նոր կերպարը:

Երգչուհին երկար տարիներ անցկացրել է Մոսկվայում, սակայն ընտանիքում պատահած ողբերգությունը նրան ստիպել է վերադառնալ Հայաստան: Ինչպես ինքն է նշել՝ այնտեղ ամեն բան իրեն հիշեցնում էր իր մեծ կորստի մասին. երկու տարի առաջ քաղցկեղի հետեւանքով կյանքից հեռացավ Մարգարիտայի ավագ քույրը՝ Մարիամ Հակոբյանը, որը եւս հեռուստադիտողի շրջանում հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Իմ անունն է» նախագծին մասնակցությամբ, որտեղ նմանակում էր Նիկոլ Շերզինգերին: Մարիամը դարձել էր նախագծի տվյալ եթերաշրջանի հաղթողներից: Մարգան մինչ օրս դժվարանում է խոսել իր ցավի մասին, բայց մի բանում վստահ է՝ քույրն իրեն ուղեկցում է կյանքի ցանկացած փուլում.

«Չեմ ուզում խոսել ցավի մասին, այն առանց այդ էլ շատ է մեր կյանքում: Այդ ցավ կոչվածը միայն իմն ու իմ հարազատներինն է: Այդ ցավից հնարավոր չէ փախչել ու ոչ էլ՝ պետք է: Գուցե, կգա մի ժամանակ, երբ կկարողանամ խոսել այս մասին, բայց հիմա նախընտրում եմ լռել: Կասեմ միայն, որ Մարիամս լույս է, ու որպես լույս՝ ինձ միշտ ուղղորդելու է»,-նշեց նա:

«Բոլորն էլ ունենում են տարատեսակ կորուստներ՝ սիրելիի, ունեցվածքի, պաշտոնի, դիրքի, հեղինակության....եւ, ի վերջո, սեփական «ԵՍ»-ի: Երբ խոսքը մարդկային կորստի մասին է, դու հասկանում ես, որ այդ մարդուն փոխարինել չես կարող: Ամեն բան կարելի է վերականգնել, բացի կորցրած մարդկային կյանքից: Կա երկու ճանապարհ` քայլել առաջ եւ փորձել անցնել կյանքի ճամփան կենսուրախ, սիրով, հիշելով կորուստներիդ մասին ու գնահատելով քո կյանքում ներկա մյուս մարդկանց, կամ՝ անդադար նայել հետ՝ դրանով ցավ պատճառելով քեզանից հեռացածներին, ովքեր քեզ համար հաստատ կնախընտրեին հենց առաջին ուղին»:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Մարիամի վերջին ցանկություններից մեկն է եղել, որ կրտսեր քույրն իր գրած` «Солнце без тебя» երգը կատարի, ինչը Մարգան արդեն իրագործել է ու ներկայացրել տեսահոլովակով: Վերհիշելով Մարիամի հետ անցկացրած վերջին րոպեները՝ երգչուհին հավելեց.

«Նա շրջվեց դեպի ինձ, ամուր սեղմեց ձեռքս եւ ասաց, որ ինձ անչափ սիրում է: Այն պահին, երբ ամեն շարժումն իրեն ցավ էր պատճառում.. Այդքանը... Ես էլ հիմա փորձում եմ այդպես ապրել»:

Խոսելով իր ներկայիս գործունեության եւ բեմական անվան ընտրության մասին՝ Մարգարիտան նշեց, որ Մարգա անունն ընտրել են պրոդյուսերի՝ Գայանե Մանուկյանի հետ:

«Այն ինձ անչափ դուր եկավ եւ այնքան ներդաշնակ թվաց իմ կերպարի հետ, որ հիմա շատ քչերն են ինձ իմ ամբողջական անունով դիմում»:

Երգչուհին խոստովանեց, որ կյանքի մի փուլում այլ մասնագիտություն էլ է փորձել ձեռք բերել, բայց երգը «հաղթել է».

«Տեղափոխվել էի Մոսկվա` լեզվագիտության ֆակուլտետում սովորելու ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր