ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կքննարկի Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում։
Ըստ հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» (դասիչ՝ Ե.12.03) մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:
2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ե12.03 «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավ...
Կարդալ ամբողջովին