Դեպի վեր

Խաչատուրով. Դատախազները ստում են

panorama.am12/3/2019, 12:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Խաչատուրով. Դատախազները ստում են

Մարտի մեկի քրեական գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկություն ներկայացրեց այդ գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությանը։

Հիշեցնենք, որ փաստաբանը միջնորդեց վերացնել Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը, ինչպես նաև իրենց տրամադրել այդ արգելքի հիմքերը։

Դատախազի խոսքով, սահմանը հատել թույլ տալ կամ չտալը, դրա իրավաչափ լինել կամ չլինելը, կատարված գործողությունները հանցա՞նք են, թե՞ ոչ, այս դատավարության հետ առնչություն չունեն, լուծվում են այլ իրավական ընթացակարգերով։

Նա նկատեց, ամբաստանյալն ունի պարտավորություն այլ տեղանք չմեկնելու առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։

«Այս միջնորդությունն անհիմն է, ուստի խնդրում ենք դատարանին այն թողնել առանց քննության, քանի չի պարունակում 102 հոդվածով սահմանված քրեադատավարական պահանջ»,-ասաց դատախազ Պետրոսյանը։

Նույն հիմնավորմամբ առարկություն ներկայացրեց նաև մյուս դատախազը, ասաց, ԱԱԾ-ից, ոստիկանությունից ու իրավապահ այլ մարմիններից գրությունների կամ որոշումների ու գործողությունների հիմքեր պահանջել դատարանն իրավասու չէ։

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ միացավ դատախազների առարկությանը։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին գործը ձգձգելու մեջ, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց՝ առարկում է ցանկացած պնդում իրենց կողմից գործը դիտավորյալ ձգձգելու մասին։

«Միայն մեղադրող կողմն է ձգձգում»,-ասաց Օրբելյանը։

Յուրի Խաչատուրովն էլ ասաց, դատախազները ճիշտ չեն խոսում։ Բագրատաշենի անցակետում ոստիկանության ենթասպան իրեն ասել է, որ ինքը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր