Դեպի վեր

Վանեցյան. Պետք է խոսենք մարդկանց հետ, լսենք նրանց

panorama.am06/23/2022, 7:24

Վանեցյան. Պետք է խոսենք մարդկանց հետ, լսենք նրանց

«Ունենք նոր իրավիճակ, երբ «Դիմադրություն» շարժոըմը վերակազմակերպվում է, գնում է մի ճանապարհով, «Հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել գնալ այլ ճանապարհով»,-«Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը օրեր առաջ հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

Նրա խոսքով, իր որոշման մասին ինքը տեղյակ է պահել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Սերժ Սարգսյանն իր կարծիքն է ունեցել, բայց հարգել է իմ որոշումը։ Խոսել եմ նաև ՀՀԿ իիմ գործընկերների, խմբակցության պատգամավորների, «Հայաստան» խմբակցությունում ներգրավված կուսակցությունների ղեկավարների՝ Իշխան Սաղաթելյանի, Վահե Հակոբյանի հետ, խոսել եմ Սեյրան Օհանյանի հետ։ Եղել են տարբեր կարծիքներ, բայց նրանք հարգանքով են մոտեցել իմ որոշմանը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Վանեցյանը հրաժարականով իշխանության ասեղն է թելնում, թուլացնում է իշխանության դեմ պայքարը, «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց՝ չի կարող և չի ուզում լինել այս իշխանության հետ որևէ առնչություն ունենալ։

«Մենք տարբեր արժեհամակարգերի կրողներ ենք, տարբեր աշխարհընկալումներ ունենք, որևէ կերպ չեմ ուզում այս իշխանության հետ առնչություն ունենալ։ Ինչ վերաբերում է պառակտելուն, նորից եմ կրկնում, նպատակը մեկն է, և յուրաքանչյուրն է ընտրում, թե ինչպես հասնել դրա իրականացմանը»,-ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ չեն եղել խոր տարաձայնությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր