«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հաշվառվում են միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ:
«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց նա:
Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ Փաշինյանն ասաց, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով: «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդ...
Կարդալ ամբողջովին