Դեպի վեր

Նոր մանրամասներ՝ Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/4/2021, 12:48

Նոր մանրամասներ՝ Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռոբերտ Գրիգորյանը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Պավել Նաղդալյանը, որից հետո Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի 34 ԼC 192 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Պ. Նաղդալյանին, ապա բախվել նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ հրվելով, վրաերթի է ենթարկել Toyota-ի վարորդ Ռ. Գրիգորյանին։

Վթար-վրաերթի հետևանքով Ռ. Գրիգորյանը, Պ. Նաղղդալյանը, Ա. Հովհաննիսյանի ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սամսոն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության Արարատի բաժնի պետ, վարորդներից Ա. Հովհաննիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավորներից Ս. Չոբանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել էին BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում էր տեղի ունեցել, և վարորդները կանգնել էին և զ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր