Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատում է՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար Դ․Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան)։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Գալստյանը հայտարարում է, որ անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրելՆրանք ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ըստ հաղորդագրության՝ վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Ինչպես ԱԱԾ-ն է փոխանցում, քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իմ նկատմամբ ապօրինի հետապնդումը հովանավորում են նրանք, ովքեր չեն կարողացել բարձր գներով մատակարարումներ իրականացնել. Դավիթ ԳալստյանԴավիթ Գալստյանը, (առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով), հիշեցնենք, ԱԱԾ միջնորդությամբ փետրվարին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակեց Գալստյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զենքի առքուվաճառքի կոռուպցիոն գործով ԱԱԾ-ն...Կարդալ ամբողջովին