Խոյ
Սերը Խոյի համար հզոր էներգիա է, հույզերի տարափ, որի ազդեցությունը Դուք կզգաք անմիջապես։ Նա կամ միանգամից է սիրահարվում, կամ երբեք չի սիրի։ Սիրային հարաբերությունները ներդաշնակ են Կրակի տարերքի ներկայացուցիչների հետ՝ Խոյերի, Առյուծների, Աղեղնավորների։ Լավ համատեղելիություն՝ Երկվորյակների և Ջրհոսների հետ։ Մոգական ուժով Խոյերին ձգում են Կարիճները, սակայն այս հարաբերությունները կրքոտ են և բարդ։
Ցուլ
Ցուլերը չեն շտապում։ Իրենք առաջին հերթին նյութական հիմք են ստեղծում, իսկ հետո արդեն ամուսնական պարտականություններ վերցնում իրենց ուսերին։ Ցուլերը հոգատար են և ռոմանտիկ։ Ներդաշնակ հարաբերություններ են սպասվում Երկրի տարերքի ներկայացուցիչների հետ՝ Ցուլերի, Այծեղջյուրների, Կույսերի։ Լավ համատեղելիություն՝ Ձկների և Խեցգետինների հետ։ Ֆիզիկական ձգողականություն՝ Կարիճներ, սակայն այստեղ բազմաթիվ հակասություններ կարող են լինել։
Երկվորյակներ
Երկվորյակները կարևորում են ազատությունն ու զգացմունքների թարմությունը։ Կարող են միաժամանակ սիրել և դավաճանել։ Լավագույն համատեղելիությունը՝ Երկվորյակներ, Ջրհոսներ, Կշեռքներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Առյուծներ, Խոյեր։ Հզոր ձգողականություն՝ Աղեղնավորներ։
Խեցգետին
Խեցգետինները գնահատում են ընտանեկան հարաբերությունները, հավատարիմ են, սիրում են ծնողներին և երեխաներին։ Սակայն զուգընկեր ընտրելիս փնտրում են մարմնի, մտքի և հոգու համադրությունը։ Ընտրյալին կսիրեն ու կփայփայեն, բայց փախարենը՝ կպահանջեն ավելին։ Լավագույն համատեղելիությունը՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ։ Ուժեղ ձգողականություն՝ Այծեղջյուր։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Կույսեր, Ցուլեր։
Առյուծ
Առյուծն Արևի նշան է։ Ընտրյալից պահաջում է թե արտաքին, թե ներքին բարձր տվյալներ։ Առյուծն ունակ է սիրել, հուսալի ամուսիններ են և լավ ծնողներ։ Լավագույն համատեղելիությունը՝ Խոյեր, Առյուծներ, Աղեղնավորներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Երկվորյակներ, Կշեռք։ Հակասություններով լի ուժեղ ձգողականություն՝ Ջրհոսներ։
Կույս
Կույսն ամեն առումով իդեալական զուգընկեր է փնտրում։ Վստահություն, հուսալիություն, կայունություն՝ այս նշանի ներկայացուցիչների հիմնական պահաջներն են։ Եվ սիրային հարաբերությունները բացառություն չեն։ Իրենք հավատարիմ են, սակայն խանդոտ։ Լավագույն համատեղելիությունը՝ Կույսեր, Ցուլեր, Այծեղջյուրներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Խեցգետիններ։ Ուժեղ ձգողականություն՝ Ձկներ։
Կշեռք
Կշեռքները հատկապես գնահատում են դիվանագիտությունը՝ ամեն կերպ փորձելով խուսափել կոնֆլիկտներից։ Սակայն հարաբերություններում, կշռադատելով ամեն բան, ինչպես բոլոր հարցերում, մոռանում են, որ սերը՝ հոգեվիճակ է։ Լավագույն սիրային համատեղելիությունը՝ Ջրհոսներ, Երկվորյակներ, Կշեռքներ։ Լավ հարաբերություններ՝ Աղեղնավորներ, Առյուծներ։ Ուժեղ ձգողականություն՝ Խոյեր։
Կարիճ
Կարիճների էներգիան սահմաններ չունի։ Եթե նրանք սիրում են, ապա ընտրյալի բախտը բերել է, իսկ եթե ատում են՝ զգուշացեք։ Կարիճների կո...
Կարդալ ամբողջովին