Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի իշխանությունների առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ սպասողական վիճակում էր: Անցել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակը եւ Սերժ Սարգսյանի ժամանակի մեծ մասը: Այժմ տպավորություն է ստեղծվում, որ վերադարձել է Տեր-Պետրոսյանի ժամանակը, քանի որ Սերժ Սարգսյանի մտքերն ու մտադրությունները շատ հարցերում համընկնում են Տեր-Պետրոսյանի հին մտքերի հետ, ընդ որում, ղարաբաղյան հակամարտության հետ կապված առանցքային հարցերում: Հարց է ծագում, թե ինչու է Հայաստանի առաջին նախագահը տարածքային զիջումների կողմնակից եւ ինչու դա կա նաեւ Հայաստանի հաջորդ նախագահների մտքում: Ամենայն հավանականությամբ, խնդիրն անձերը չեն: Հայ հանրությունն ընդունակ չէ իմաստավորել իր գոյությունը եւ մեծ տերությունների շահերը՝ չփորձելով հասկանալ, թե ինչ է պահանջվում իրենից: Հայերը չեն կարողանում հասկանալ, թե ինչ նշանակություն կարող են ունենալ միջազգային մասշտաբում եւ առհասարակ, գոյություն ունի՞ արդյոք այդ մասշտաբը: Ընդունակ չեն հասկանալ այն, ինչի մասին այդքան հաճախ խոսում են եւ կրկնում՝ աշխարհքաղաքականությունը եւ իր դերն աշխարհքաղաքականությունում: Հայաստանը շարունակում է քարշ տալ խղճուկ գոյությունը եւ համակերպվել է, որ կորցրել է ինքնիշխանությունը եւ հազիվ թե կարողանա վերադարձնել կամ, ավելի ճիշտ, պետական անկախություն նվաճել: Հայաստանը դարձել է ռուսների վասալը, եւ, ըստ երեւույթին, այդ կապակցությամբ շատ հարմարավետ է զգում իրեն: Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ նման տրամադրություններ ունեն, եւ նրանք չեն սխալվում, որ ստիպված են միմյանցից սովորել: Նրանք շատ նման «քաղաքական գործիչներ» են եւ կարիք չունեն իրավիճակից ելքի որոնումներով զբաղվել: Նրանք երկուսն էլ Հայաստանը հաջողությամբ կախյալ վիճակում են դրել եւ աղաքատացրել եւ կարիք չունեն այլ տարբերակներ որոնելու: Երկուսն էլ արտացոլում են այն հասարակությունը, որի ստեղծմանն այդքան ակտիվ մասնակցություն են ունեցել: Այժմ խոսքը տարածքային զիջումների մասին է, որի վերաբերյալ դեռեւս չկան հստակ առաջադրանքներ, սակայն շատ շուտով կառաջանան: Ռուսաստանին էլ հնարավորություն կտրվի այդ խոզությունը տրամաբանական ավարտին հասցնել: Ըստ երեւույթին, Հայաստանում շատերը բավարարված են դրանով: Ո՞վ է առարկելու: Ըստ երեւույթին, շատ հայեր, ամեն դեպքում, կառարկեն: Սակայն կառարկե՞ն ռուսական գաղութային քաղաքականության դեմ եւ ի՞նչ են մտադիր անել այդ հարցով: Այժմ ամերիկացիներն ու ռուսները որոշակի «հաշվարկներ» են անում եւ ցանկանում են հասկանալ, թե ինչ անել, այդ թվում, տ...
Կարդալ ամբողջովին