Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք ինքնատիպ կամերային համերգով կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերների համար ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի՝ ֆագոտի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Կլոդ Դեբյուսիի Դաշնամուրի պրելյուդները։
Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնին մասնակցելը մեծ իրադարձություն է, իսկ բացման պատիվն ավելի է պարտավորեցնում, և աշխատում են ամեն ինչ անել՝ հաճելի երեկո պարգևելու համար։
Երաժիշտն ասում է, որ տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ գործեր են գրվել ֆագոտի և դաշնամուրի համար։ Երեկոյի ընթացքում իրենք կներկայացնեն 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործերը։ Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ որոշ գործեր Հայաստանում նախկինում կատարվել են նաև իր կողմից, սակայն Տոռիանիի Դ...
Կարդալ ամբողջովին