Դեպի վեր

Լույս է տեսել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

yerkir.am09/16/2020, 2:48

Լույս է տեսել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ը լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որի գլխավոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է, հայ իրականության մեջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ հոբելյանական է եւ նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։ Այս հանրագիտարանի հրատարակումը հնարավոր եղավ Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի (հ. 1-10, 1988-99) ակադեմիական հրատարակության, «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության» (հ. 1-3…, 2010-19…) տպագրության (որոնք իրենց ծանոթագրություններում պարունակում են հսկայական փաստագրական նյութ) եւ ստեղծված հարուստ թումանյանագիտական գրականության շնորհիվ։

Թումանյանագիտությունը ձեւավորվել ու զարգանում է որպես գրականագիտության ինքնուրույն ոլորտ եւ թումանյանագետների մի քանի սերնդի դիտարկումներով ու մեկնաբանություններով շարունակաբար բացահայտվում են Թումանյանի աշխարհի առանձնահատկություններն ու կենսագրության նոր շերտեր։

Հանրագիտարանի պատրաստմանն էականորեն նպաստել է նաեւ Թումանյանի գիտական կենսագրության եւ հասարակական գործունեության մասին ստեղծված հսկայածավալ գրականությունը։

Հանրագիտարանը կազմված է ոչ այն սկզբունքներով,որոնցով սովորաբար կազմվում են համապարփակ (այբբենական) եւ թեմատիկ (ըստ խոշոր ենթաոլորտների ներսում ՝ այբբենական) հանրագիտարանները։

Հովհաննես Թումանյանի հսկայածավալ գրական ժառանգությունը,կյանքի ու մարդկային բազմաբնույթ ու բազմաբովանդակ հարաբերությունները ճիշտ չէր լինի ներկայացնել ընդունված կաղապարներով։ Ուստի,նախընտրելով թեմատիկ կառուցվածքը, նյութը հատորում ներկայացվել է առանձին բաժիններով՝ ոչ թե այբբենական, այլ ժամանակագրական կարգով։

Հանրագիտարանը կազմված է հետեւյալ խոշոր թեմատիկ բաժիններից ( խորագրերից)՝

Թումանյանի նախնիները հայրական օջախը ընտանիքը, 2. Սերձավոր շրջապատը,3. Ուսումնառությունը, 4. Աշխատանքային գործունեությունը, 5. Գրական ժառանգությունը՝ բանատեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, 6. Թումանյանի ստեղծագործությունների գրական առանձնահատկությունները, 7. Թումանյանի ազգային հասարակական գործունեությունը, 8. Թումանյանի գործունեությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 9. Թումանյանը՝ ժողովուրդների բարեկամության ջատագով, 10. Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին, 11. Թումանյանը եւ հայ մշակույթը, 12. Գրական, կրթամշակութային ընկերություններ եւ այլ կազմակերպություններ, 13. Թումանյանի կյանքի դրաման, 14 Պարբերականներ, 15. Անձնանուններ։ Բոլոր խորագրերն ունեն բազմաթիվ ենթաբաժիններ, որտեղ ներկայացված են տվյալ ոլորտին վերաբերող նյութն ամբողջացնող հոդվածներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր