Դեպի վեր

Անվանի մշակութային գործիչները Բարսեղ Թումանյանին տեսնում են որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար

armtimes.com3 օր առաջ

Անվանի մշակութային գործիչները Բարսեղ Թումանյանին տեսնում են որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Արթուր Ահարոնյան-կոմպոզիտոր

Եթե Բարսեղի նման միջազգային բարձրակարգ արվեստի գործիչը ամեն ինչ թողնում է և ուզում է իրեն նվիրել մեր սուրբ երկրի մշակութային և հոգևոր կյանքի վերելքին, բայց մեր հայրենիքը ի վիճակի չէ բացել իր դռները, ուրեմն սա նման է ինքնասպանության։ Իհարկե, նման դեպքերում անհատների միջև հակասությունների գործոնը մեծ և կործանիչ դեր է խաղում, խաթարելով երկրի մշակութային կյանքը։ Բայց այս չարիքը բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում առկա է եղել, և հաղթահարելու միջոց կա՝ դա քաղաքական կամքն է և առողջ մշակութային քաղաքականությունը։ Հարց է ծագում, արդյոք մի օր տեսնելու՞ ենք այդ կամքի արտահայտությունը։ Վերջապես ե՞րբ է Հայաստանը իր դռները բացելու իր զավակների առջև, որ դառնա համայն հայության հզոր հայրենիք։

Մարի-Ժոզե Դոլորյան-ֆրանսիացի օպերային երգչուհի

Մեծ բախտավորություն է, որ Հայաստանում ունենք Բարսեղ Թումանյանի նման համաշխարհային արտիստ։ Հրաշալի կլինի, եթե նա դառնա Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Իր նշանակումը լավագույնս կանդրադառնա Հայաստանի մշակույթի և մասնավորապես, օպերային թատրոնի գեղագիտական կյանքի որակի վրա։ Քանի որ նա կարող է ապահովել բեմադրությունների բարձր որակը, ինչպես նաև՝ երիտասարդ երգիչների ուսուցումը։ Մեծ վստահություն ունեմ, որ շուտով Բարսեղ Թումանյանին կտեսնենք որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան-օպերային երգիչ


Եվրոպայի բազմաթիվ օպերային թատրոններում, որտեղ ես ելույթ եմ ունենում, մշտապես հիացմունքի խոսքեր եմ լսում Բարսեղ Թումանյանի հասցեին, և դա ինձ այլևս չի զարմացնում։ Աստանա-օպերան տարածաշրջանի լրջագույն և հեղինակավոր օպերային թատրոններից մեկն է իր հրաշալի երգիչներով և բեմադրիչներով։ Բարսեղ Թումանյանը կանգնած է այդ նշանավոր օպերային թատրոնի հիմնադրման և հզորացման ակունքներում։ Ես մշտապես ականատես եմ լինում Բարսեղ Թումանյանի հանդեպ խորին ակնածանքին այդ թատրոնի բոլոր աշխատակիցների կողմից։ Եվ որքան տեղյակ եմ, նա այսօր էլ շարունակում է աշխատել այդ օպերայի երգիչների հետ։ Աստանա-օպերայի այսօրվա ամենահայտնի մեներգիչները իրենց համարում են աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանի աշակերտները։ Եվ աշխարհի բազմաթիվ երկրներում մաեստրոն ունի արժանավոր և հայտնի աշակերտներ։ Ես՝ ձեր խոնարհ ծառան, ինձ ևս համարում եմ իր աշակերտներից մեկը և հաջողությամբ հանդես եմ գալիս աշխարհի բեմերում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք անմտորեն սկսեցինք կապկել ամեն ինչ դրսից, չստեղծելով սեփականն ու ազգայինը։ Բարսեղը լավ է տեսնում մեր օպերային թատրոնի ճաքերը, և ես նկատում եմ իր անկեղծ ցանկությունը ճիշտ ճանապար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385392
EUR408423
RUR55.23
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր