Տարբեր երկրներում համավարակի դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածմանն իդեալական պատասխան կլիներ Նոր Զելանդիայում թեստավորման քաղաքականության, Դանիայում դպրոցների բացման մոտեցման եւ Ուգանդայի տեղեկատվական ռազմավարության համադրությունը: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդական Մայքլ Բարբերը եւ Մալայզիայի նախկին վարչապետի նախկին խորհրդական Իդրիս Զալը, գրում է Bloomberg-ը:
Հաջող ռազմավարությունների շարքում փորձագետները, մասնավորապես, նշել են Նոր Զելանդիայում անցկացված լայնածավալ փորձարկումները: Բացի այդ, հետազոտողներն առանձնացրել են Հարավային Կորեան, որտեղ մասնագետներն օգտագործում են հսկողության տեսախցի...