Տեւական ժամանակ է՝ ՀՀ քաղաքացիները դժգոհում են ջրի խնդրից, որն այդպես էլ լուծում չի ստանում: Հանրապետության տարբեր հատվածներում, այդ թվում մայրաքաղաքում համատարած ջրանջատումներ են: Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից «Հայկական ժամանակը» բազմաթիվ բողոքներ է ստացել: Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում, եթե ստաբիլ ամեն օր, գիշերը ժամը 12:00-ից հետո էին անջատում ջուրը, ապա այժմ, երեկոյան աշխատանքից տուն են գնում արդեն ջուր չունեն: «Սովորաբար 20:00-ից արդեն ջուր չկա, օրեր էլ կա լավագույն դեպքում 22:00-ին են անջատում ու մինչեւ լույս չեն միացնում»,-հատնեց Գ. Հ.-ն:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատանքից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ջրանջատումներն ամռանն առանց զգուշացնելու են արվում: Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները եւս դժգոհում են պարբերական բնույթ կրող ջրանջատումներից: Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն էլ հայտնում են, որ իրենք խմելու ջուրը գնում են խանութներից, քանի որ ծորակից հոսող ջրից վատ համ եւ հոտ է գալիս:
Խնդրին էլ այսօր անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից»,-ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նկատենք՝ ՄԻՊ-ի տարածած այս հաղորդագրության տակ մեկնաբանություններ են թողել Սյունիքի մարզի տարբեր բնակիչներ, որոնցից մեկը նշում է, որ արդեն մեկ ամիս է զրկված է ջրից:
«Հայկական ժամանակը» «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հետաքրքրվեց, թե ինչ պատասխան են տվել ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրին ու որն է դրա բացատրությունը: Խնդրեցինք անդրադառնալ նաեւ հանրապետության մնացած հատվածներում ջրամատակարարման հետ կապված հարցին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառության պետ Մուրադ Սարգսյանը մեր զրույցում, նախ, անդրադառնալով համատարած խնդրին նշեց՝ հանրապետության շատ բնակավայրերում ոռոգման ջուրը խնդիր է, եւ տնամերձերն ու այգիները մարդիկ ջրում են խմելու ջրով. «Նա, ով մոտ է ջրագծին, բնականաբար, ավելի շատ ջուր է ստանում ու ավելի եռանդով ոռոգում՝ գյուղի մյուս հատվածում բնակվողներին թողնելով անջուր: Սա համատարած երեւույթ է, ինչ - որ տեղ նաեւ գուցե մեր բարքերի արդյունքն է»:
Սարգսյանի փոխանցմամբ ՝ ամեն տարի ամռան սեզոնին, հատկապես հուլիս -օգոստոս ամիսներին այս խնդիրն արդիական է դառնում, ջրի սպառումը հասնում է առավելագույն ծավալի, լրացուցիչ դժվարություններ ստեղծում համակարգի համար:
«Օրինակ՝ հունվարին մեր համակարգում արտադրվում է վայրկյանում մոտավորապես 16 հազար լիտր ջուր, կարողանում ենք շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել անգամ այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է գրաֆիկով անել: Բայց ամռանը վայրկյանում արտադրությունը հասնում է 20 հազար լիտրի, առաջանում են խնդիրներ: Քայքայված եւ փոխարինման անհրաժեշտություն ունեցող ջրագծեր կան, դրանց պատճառով ձմռանն էլ, անշուշտ, նույն ծավալի ջրի արտահոսք կա, բայց խնդիրն այս դեպում այլ է»,-ասում է նա:
Մուրադ Սարգսյանը նաեւ նշում է, քաղաքների սեփական հատվածներում մարդիկ ունեն տնամերձներ, որոնք ջրում են, սակայն ոչ մի տեղ դրանց ոռոգման հարցը լուծված չէ. «Հարց է առաջանում, ինչի հաշվին են այդ մարդիկ իրենց տնամերձ հատվածները ջրում՝ խմելու ջրի: Մարդկանց փոքր մասը, որոնք բարեխիղճ են, ջրում են ջրաչափերի միջոցով, բայց մեծ մասը, հատկապես գյուղական բնակավայրերում, տարիներ շարունակ կոլխոզի ժամանակներից ունեն ապօրինի ջրագծեր, որոնցով էլ եռանդուն ջրում են իրենց այգիները»:
Նաեւ բողոքում է, որ շատ տեղերում անասնապահներն ուղղակի կոտրում են ջրագծերն ու ջրատարները, որից արտահոսած ջուրը տալիս են անասուններին ու ջրում դաշտերը: Երեկ էլ հաղորդագրություն են ստացել, որ Սիսիանի տարածաշրջանից դեպի Գորիս ձգվող հատվածում է նման բան արվել, ստիպված են եղել զոդել Գորիս - Զույգաղբյուր ջրատարների բոլոր փականները, փակել ջրատարները:
Վերջինս, սակայն, նշում է՝ խնդիրն անգամ այդ կերպ չի լուծվում, քանի որ հովիվները կրկին կոտրում են նաեւ զոդածները: «Բացում են, ջուրը անխնա գնում է արտերով, իսկ Գորիսն էլ մնում է անջուր: Երեկ զոդեցինք, տեսանք, որ վայրկյանում 12 լիտր ջուր էր այդտեղից արտահոսում, դա երկու մեծ գյուղի հասանելիք ջուրն է»,-վրդովմունքն է հայտնում նա:
Սարգսյանը նաեւ մեջբերեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի արձագանքը իրենց բնակավայրում ջրի խնդրին: Նշենք, որ օրերս, Ղուլունցն անդրադառնալով խնդրին ասել էր՝ Տեղ համայնքում խմելու ջրի խնդիրը սեզոնային բնույթ է կրում։ Ամռան շոգերի պատճառով ջրի ծավալը նվազում է, բոլոր բնակիչներին խմելու ջուր հասցնելու հարցը՝ դժվարանում:
Սարգսյանի դիտարկմամբ՝ մեծ խնդիր է նաեւ այն, որ մեր քաղաքացինեը որոշակի խ...
Կարդալ ամբողջովին